Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին չէր կարող մասնակցել Իտալիայի առաջնության «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպմանը, սակայն դա նրան չէր խանգարել ներկա գտնվել խաղին ու երկրպագել իր խաղընկերներին: Ու նա դա արել է ոչ թե VIP օթյակում նստած, այլ ուլտրասների շարքերում:









































