Երեկ Դուբայում մեկնարկած հեղինակավոր մրցաշարի առաջին տուրում հիանալի հանդես եկան հայ շախմատիստները: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Գևորգ Հարությունյանը սև ֆիգուրներով առավելության հասան համապատասխանաբար հնդիկ Դաս Սայանթանի, հունգարուհի Վերոնիկա Շնեյդերի, անգլիացի Ջոն Բենեթի և ֆիլիպինցի Ռոբերտ Արելանոյի նկատմամբ:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Արտաշես Մինասյանը, Դավիթ Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը պարտության մատնեցին անգլիացի Փոլ Դարգանին, ֆիլիպինցի Ռոկի Պաբալանին և հնդիկ Մանոդիփ Դհարին:
Դուբայում հանդես եկող 8 հայ շախմատիստներից միայն Աշոտ Անաստասյանը չկարողացավ հաղթանակ տոնել առաջին տուրում: Նա սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Ւրանը ներկայացնող Սալսադաթ Խադեմալշարեյի հետ: