Կիրա Քրիստինա Նայթլին ծնվել է 1985թ. մարտի 26-ին՝ Լոնդոնում, անգլիացի հայտնի դերասանների ընտանիքում: 6 տարեկանից Կիրան արդեն ուներ սեփական գործակալ և սկսել է խաղալ երեխաների համար ֆիլմերում։ Այս մասին գրում է Calend-ը:
Ֆիլմում առաջին մեծ դերը Ամիդալա թագուհու նմանակի դերն էր՝ Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ: Դրվագ I: Թաքնված սպառնալիք» ֆիլմում: 1999-ին այս դերը նրան բաժին ընկավ դերասանուհի Նատալի Փորթմանի հետ նմանության շնորհիվ, ով թագուհուն էր մարմնավորում:
Դերասանուհու աստեղային ժամը 2003-ին էր, երբ նրան հրավիրեցին խաղալու «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում:
2005-ին նա ճանաչվեց համաշխարհային կինոյի ամենասեքսուալ դերասանուհի և նույն թվականին առաջադրվեց «Օսկար»-ի՝ «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար: 2015-ին նա դարձյալ առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Իմիտացիոն խաղ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար: