ԱՄՆ-ի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ համար Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ վնասվածք է ստացել մրցաշարի մեկնարկից առաջ:
«Վստահ եմ, որ ուրբաթ օրը կորտ եմ դուրս գալու: Բանն այն է, որ հիմա հստակ չեմ կարող ասել՝ որքան լավ վիճակում եմ, բայց լավատես եմ: Այս մրցաշարը կարևոր է ինձ համար:
Հուսով եմ՝ առողջությունս թույլ կտա խաղալ մինչև վերջ: Դաստակի վնասվածք ունեմ: Այն սահմանափակում է մարզումներս:
Հավելենք, որ մրցաշարի երկրորդ շրջանում Նադալի մրցակիցը լինելու է Նիկոլաս Ալմագրո – Սերգեյ Ստախովսկի հանդիպման հաղթողը: