Փետրվարի 9-ին «Կուբան»-ը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում, անցկացրեց ստուգողական հանդիպում:
Կրասնոդարյան ակումբի մրցակիցն էր սերբական «Յագոդինա»-ն: Թիմերից և ոչ մեկը պարտություն չկրեց, բայց և չհաղթեց. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Գոլերը՝ (7´) Բուկուրու, (10) Ստոյանով:
Նշենք, որ Մարկոս Պիզելին խաղին մասնակցում էր մեկնարկից, բայց փոխարինվեց 46-րդ րոպեին, իսկ Արազ Օզբիլիսը Պիզելիի փոխարինման րոպեին խաղադաշտ դուրս եկավ:









































