Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներողություն է խնդրել զանգվածային տեղեկատվության միջոցներից:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին նախագահը հայտարարել է Թբիլիսիի նստավայրում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ինը տարվա ընթացքում նա չի շփվել Վրաստանի անկախ ԶԼՄ-ների հետ:
«Եթե ես ինչ-որ բան սխալ եմ արել, ներողություն եմ խնդրում: Հավանաբար, իրականում ես պետք է այլ կերպ անեի»,- հայտարարել է նախագահը:
Ինչ վերաբերում է հայտարարությանն այն մասին, որ մի քանի լրագրողներ ի նշան բողոքի հրաժարվել են գալ նախագահական նստավայր, Սաակաշվիլին պատասխանել է, որ կարող էին գալ և ասել իրեն, թե ինչ են մտածում:









































