Բեռլինում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես եկավ հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով նժույգի վրա վարժությունում նվաճեց բրոնզե մեդալը:
14.950 միավոր վաստակած Մերդինյանն ընդամենը 0.1 միավորով զիջեց երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիացի Կիրիլ Տոմասոնին: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց հունգարացի Կռիժտյան Բերտին` 15.625 միավոր: