Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերից

Ադրբեջանական Radioazadlyg.org կայքի հաղորդմամբ, ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների խախտումից:

«ԵՄ-ն անհանգստացած է ապրիլի 2-ին Բաքվում կայացած խաղաղ ցույցի բռնի ցրումից: Ցույցի բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել և վարչական պատիժներ են ստացել: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անմիջապես ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին»:

Բացի այդ, ԵՄ-ը Ադրբեջանին կոչ է արել անհրաժեշտ պայմաններ ստեղծել լրագրողների անվտանգության համար, որպեսզի նրանք կարողանան ազատորեն իրականացնել իրենց պարտականությունները: Նրանց պետք է համապատասխան երաշխիքներ տրվեն.

«Սրա հետ կապված` ԵՄ-ը լրջորեն մտահոգված է «Ազադլիք» թերթի լրագրողներ Սեյմուր Խազիևի ու Ռամին Դեկոյի դաժանաբար ծեծի ենթարկվելու կապակցությամբ: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում հրապարակավ քննադատել այդ դեպքերը և անել հնարավոր ամեն ինչ` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև այսուհետ նմանօրինակ դեպքերը կանխելու համար»:

ԵՄ-ը նաև պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանում աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին` կոչ անելով շարունակել այդ գործընթացը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը Ադրբեջանին խստորեն դատապարտել էր նաև մարտի 17-ին, երբ ձերբակալվել էին մի շարք երիտասարդներ:

Երեկ հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի 2010 թվականի «մարդու իրավունքների» զեկույցում հերթական անգամ ընդգծվել է, որ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում