Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները բրազիլական կառնավալի բացման օրն ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացրել է շարժման մամլո ծառայությունը:
Զբոսաշրջիկների բազմամիլիոնանոց հոսքի ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայնում FEMEN-ի ակտիվիստները ժամանել են ուղեբեռների վրա նստած։ Նրանք Բրազիլիա ժամանած զբոսաշրջիկների «սեքսուալ ժամանցն» ապահովելու համար առաջարկել են… իրենց:
FEMEN-ի ակցիան խորհրդանշում է բրազիլական սեքս-մաֆիայի գործունեությունը կառնավալի օրերին: Ամեն տարի կառնավալի ժամանակ բրազիլական սեքս-արտադրությունը հարստանում է՝ աղքատ բրազիլուհիներին սեքս-զբոսաշրջիկներին մատուցելով: Եվ այս ամենը հավանության է արժանանում իշխանությունների կողմից:
«Այս իրավիճակը փչացնում է բազմաթիվ կանանց ճակատագրերը և Բրազիլիային զրկում է երբևէ կիսավայրենի վիճակից դուրս գալու հնարավորությունից»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: