Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Մուշեղ Հարությունյանի, 13 տարվա ազատազրկման դատապարտեց քրեական հեղինակություն Կարեն Սոխակյանի սպանության մեջ մեղադրվող Սպարտակ Մանուչարյանին: Դատարանը հաստատված համարեց մեղադրող կողմի առաջադրած մեղադրանքը` ապօրինի զենք կրելու և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն:Ամբաստանյալը ասաց,որ բողոքարկելու է դատավճիռը վերաքննիչ ատյան, քանի որ դատարանում խախտվել են իր իրավունքները, թույլ չեն տվել ցուցմունք տալ և դատաքննությունը շարունակել են առանց իր պաշտպանի:Սպարտակ Մանուչարյանը նաև պնդում է, որ Կարեն Սոխակյանի սպանությունը կատարել է ոչ թե ինքը, այլ հանգուցյալ եղբայրը մինչև մահը: