«Լոս Անջելես Գելեքսի»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հերթական անգամ ապացուցել է, որ համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Այս անգամ նա իր ունակությունները ցուցադրում է, ոչ թե ֆուտբոլի դաշտում, այլ` լողափում:
Բեքհեմը գնդակին տիրապետելու իր վարպետությունն այս անգամ բավականին յուրօրինակ դրսևորեց. նա մոտ 50 մետր հեռավորությունից գնդակներն ուղարկեց ուղիղ աղբամանների մեջ:
Պատմելով չի կարելի նկարագրել անգլիացու կատարածը: Այն անպայման դիտել է հարկավոր: