ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում մարտի 20-ին նշվում է Երկրի օրը՝ գրում է Calend-ը:
Օրն ընտրվել և պաշտոնապես հաստատվել է 1971-ին, քանի որ հենց այս օրվա հետ է համընկնում գարնանային գիշերահավասարը, երբ փոխվում է մոլորակի կենսաբանական ռիթմը, երբ տեղի է ունենում բնության զարթոնքը և թարմացումը:
Օրվա հիմնադիրն ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ջոն Մորթոնն է, ով 1840-ականներին ծավալեց ծառեր և թփեր տնկելու արշավ: Դառնալով Նեբրասկայի տարածքի քարտուղարը՝ 1872-ին նա առաջարկել է սահմանել օր՝ նվիրված կանաչին: Այդպես ստեղծվեց Ծառի օրը, որը մեծ ժողովրդականություն վայելեց: