Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Նախագահության երեք փուչ տարիներ

Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի երդմնակալության երեք տարին: ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ, այս երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը չի իրականացրել իր տված և ոչ մի խոստում. «Նա պետք է պատժեր մարտի 1-ի հանցագործներին` անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից և կարգավիճակից, բայց, ըստ էության, այս երեք տարվա ընթացքում որևէ ակնառու բան նրա կողմից չիրականացվեց: Ավելին` իրավական համակարգում ավելի խորացավ անօրինական դրսևորումների շրջանակը. դրա վառ ապացույցը Թամամյանի հետ կապված իրադարձություններն են, բանակում իրավիճակը չլավացավ, ոչ մի լավ բան չկա»:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ երեք տարին բավարար ժամանակ էր` հասկանալու համար այս իշխանությունների թե՛ էությունը, թե՛ բովանդակությունը. «Մեր երկիրն այդքան ռեսուրս չունի դիմանալու չորրորդ և հինգերորդ տարվան: Բոլորը հասկացել են, որ այս երեք տարիների ընթացքում իշխանությունները որևէ քայլ չիրականացրին երկրի ներսում արդարության հաստատման, սոցիալական խնդիրների լուծման, կլանային համակարգի ոչնչացման ուղղությամբ»:

Քոչարյանի խոսքերով, իշխանությունների ժամանակը սպառված է և դեռ մի բան էլ անցել է. «Մեր պետությունն ու ժողովուրդը ավելորդ ժամանակ չունեն, որպեսզի լրացուցիչ հնարավորություն տան իշխանություններին երկու տարի էլ անիմաստ ժամանակ մսխել` պարզապես հարստացնելով որոշակի խմբերի, որոնք, ըստ էության, մեր պետության և ժողովրդի հետ որևէ կապ չունեն»:

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի` դա է պատճառը, որ ՀԱԿ շարժումը չի մարում, և անընդհատ նոր շերտեր են միանում: Նրա գնահատմամբ, ընդդիմությունը այս երեք տարիների ընթացքում հետևողական պայքար է իրականացրել, հասել է նրան, որ քաղբանտարկյալների մեծ մասը ազատ արձակվեցին. «Հասարակությունն այսօր էլ համախմբված իր պայքարը շարունակում է, և կարծում եմ, որ ընդդիմության հետևողական քայլերի արդյունքում երկրում կհասնենք լուրջ բարեփոխումների, կստիպենք իշխանություններին հեռանալու, և արդար ընտրությունների արդյունքում կձևավորվի իշխանություն, որն էլ ի վիճակի կլինի երկիրը հանել այս խորը ճգնաժամից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում