Ավտոմեքենա առևանգած տղամարդը հենց ինքն է զանգահարել ոստիկանություն, երբ հետևի նստատեղին պատահաբար նկատել է նորածին երեխային:
ԱՄՆ-ում ընտանեկան զույգը մեկ րոպեով դուրս է եկել ավտոմեքենայից ՝ այն բաց թողնելով: Այդ ժամանակը բավարար է եղել, որպեսզի հնարամիտ գողը առևանգի կայանած ավտոմեքենան, որի ներսում 8 ամսական երեխա է եղել:
Այդ օրը ընտանիքի հայր Պատրիկ Ջուլբեն դուրս է ելել ավտոմեքենայից, որպեսզի պատյան գնի բջջային հեռախոսի համար: Նա ցանկացել է ցույց տալ իր հավանած պատյանը կնոջը՝ Ջենիֆեր Ռոդրիգեսին պատուհանի միջից: Չկարողանալով այն տեսնել, կինը դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի մեկ րոպեով մտնի խանութ:
Այդ պահին խոշոր մարմնակառուցվածքով տղամարդը կանգնել է ավտոմեքենայի մոտ, նստել ղեկին ու հեռացել: Երբ Ջուլբեն հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել, փորձել է հասնել ավտոմեքենայի հետևից, բայց ապարդյուն:
40 րոպե անց ոստիկանություն զանգ է ստացվել: Ենթադրաբար, զանգահարողը եղել է հենց առևանգողը, ով հեռացել էր ավտոմեքենայից: Երեխան և ավտոմեքենան հայտնաբերվել են անվնաս: Ոստիկանությունը փնտրում է առևանգողին: Տեսանյութը այստեղ :










































