Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

«ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել, հուսով ենք՝ ՀՀ իշխանությունները նույնպես»

Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջաթ Քարիմն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Եվրամիության ներկայացուցիչների մատնանշած տարբերակված մոտեցումն իրականում ձեռնտու տարբերակ կլինի Արևելյան գործընկերության անդամ պետությունների համար:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն իսկապես գիտակցում և հասկանում է Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և դրան վնասող որևէ գործընթաց չի ծավալում։

«Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները: Անխոս, կան տարբերություններ այդ երկրների միջև, և դրանք հաշվի չառնել հնարավոր չէ: Մենք պետք է գտնենք մի տարբերակ, որն ամենակարևորն ու ամենաընդունելին կլինի բոլոր կողմերի համար: Մենք չենք կարող հաշվի չառնել այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանի տարբեր մասերում, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ղրիմում»,- ասաց նա:

Քարիմի խոսքով՝ տարբերակված մոտեցումն իրենից չի ներկայացնում սարսափելի կամ արտասովոր որևէ բան, և այն հաճախ անհարկի այլ մեկնաբանություններ է ստանում. «Իսկապես, հարկավոր է երկրներին ցուցաբերել տարբերակված մոտեցում: Բայց դա արտասովոր բան չէ կամ իրենց վատ բան չի ենթադրում: Հաշվի առնելով տվյալ երկրի, նույնիսկ տարածաշրջանի իրավիճակը՝ մենք շահեկան տարբերակ և մոտեցում կցուցաբերենք»:

Մեզ հետ զրույցում Սաջաթ Քարիմը վերհիշեց, որ Հայաստանը, մի քանի պատճառներից ելնելով, հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այս անգամ ՀՀ իշխանությունները կխորացնեն և կզարգացնեն արդեն իսկ առկա համագործակցությունը:

«Եվրոպական միության անունից կարող եմ ասել՝ մենք պատրաստակամ ենք Հայաստանի հետ զարգացնել հարաբերություններ, մենք ուզում ենք Հայաստանի հետ խորը, նշանակալից համագործակցություն: Սա մի գործընթաց է, որն արդեն սկսվել է, և որն անպայման շարունակություն կունենա: Հուսով ենք նաև, որ Հայաստանը ևս պատրաստակամ կլինի Եվրոպայի հետ ավելի խորը համագործակցել: Կաշխատենք իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերն այդ համագործակցությունն ավելի սերտ դարձնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում