Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Մրցունակ ապրանք ունենք, չե՞նք մատակարարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

– Պարոն Աղաջանյան, Ձեր տպավորությամբ` ի՞նչ հեռանկարներ են սպասվում Հայաստանի արտահանմանն այն պարագայում, երբ մեր հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է: Կարելի՞ է ասել, որ այդ առումով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն առայժմ որևէ օգուտ չտվեց:

– Մեր պատվիրատուների ուղղությունը դեպի Ռուսաստան կամ ԵՏՄ անդամ երկրներ չէ, այլ ուղղությամբ է: Մեր արտահանումների հիմնական մասը՝ կոնյակը, մոլիբդենը, պղինձը, պղնձի խտանյութը, ցինկի խտանյութը ՌԴ չեն գնում: Իսկ դրանց արտահանման ծավալներն ավելանում են և Հայաստան կայուն տարադրամ են բերում: Դա Հայաստանի ամենահեռանկարային ոլորտն է: Իսկ թեթև արդյունաբերություն կամ ծանր արդյունաբերություն գրեթե չունենք, որ ՌԴ արտահանենք: Այդ ուղղությամբ արտահանվել է սննդամթերք՝ պահածո, հյութեր, հանքային ջուր, ալկոհոլ, որոնք ահռելի տեսակարար կշիռ չեն ունեցել և հիմա էլ չունեն:

– Մեր տնտեսվարողները հիմա նույնիսկ չեն էլ շտապում դեպի ՌԴ արտահանում իրականացնել, քանի որ ռուբլու կուրսի շարունակական անկման պատճառով դա արդեն ձեռնտու չէ:

– Բնական է, որ հիմա շատ մարդիկ դադար են վերցրել: Նախկին կայուն վիճակի պայմաններում մեր տնտեսվարողները ռուբլով առևտրային գործարք անելու խնդիր չունեին: Գիտեին, որ այդ ռուբլին միշտ էլ կարող են հանգիստ կոնվերտացնել: Հիմա իրավիճակը փոխվել է, և ոչ ոք չի ուզում ռուբլով գործարք անել: Ապրանք արտահանելու դեպքում ՀՀ տնտեսվարողը չի ուզում ռուբլով ստանա վճարումը, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ մինչև այդ գումարը կստանա և կկոնվերտացնի, այն ավելի արժեզրկված չի լինի: Եվ ինքն այդ գումարի ձեռը կարող է պարզապես կրակն ընկնել:

– Կարո՞ղ ենք ասել, որ նույնիսկ հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է, դեպի այլ ուղղություններ շուկա գտնելու անհրաժեշտությունն ավելի շատ է զգում:

– Երբ զգացվեց, որ այդ ուղղությամբ մեր տնտեսական կապերը գնալով վատանում են, մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի այսպիսի բան ասաց, թե ուրեմն մենք պետք է սկսենք շուկաներ փնտրել Եվրամիությունում, ԱՄՆ-ում կամ հեռավոր ու մերձավոր Արևելքում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դա մեր սուբյեկտիվ ցանկությունից է կախված: Կուզենք՝ կգտնենք: Բայց կարող ենք, չե՞նք գտնում: Մրցունակ ապրանք ունենք, չե՞նք մատակարարում: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ով մտածում է իր զարգացման մասին, շահագրգռված է ունենալ կայուն գործընկերներ, կայուն շուկա: Եվ նորություն չէ, որ ասեմ, թե աշխարհում եվրոպական շուկան ամենակայունն է: Ավելի կայուն է, քան Չինաստանը կամ Հնդկաստանը: Իհարկե, կցանկանանք Եվրոպայում ունենալ մեր շուկան, քանի որ կայունությունը զարգացման հիմնական երաշխավորն է: Բայց հարց է առաջանում՝ մենք կարող ենք, բայց չե՞նք անում: Մեր հնարավորությունները, մեր որակը չեն համապատասխանում ու չենք կարողանում համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, որ կարողանանք այդ շուկայում մեր կայուն ներկայությունն ու դիրքն ապահովել: Շատ քչերին է դա հաջողվում անել: Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք կայուն աշխատում են, բայց դրանք այն քանակը չեն, որ որակ կազմեն:

– ԵՏՄ-ին անդամակցելու քննարկումների ժամանակ մեր շատ պաշտոնյաներ ու արտադրողներ հայտարարում էին, թե առայժմ մենք չենք կարող այնպիսի ներդրումներ անել, որ եվրոպական պահանջները բավարարող ապրանք արտահանենք: Եվ որ ԵՏՄ-ի շուկան այդ առումով Հայաստանի համար ավելի մատչելի է:

– Ես չեմ ընդունում նման մոտեցումները: Դա շատ նման կլինի այն մտքին, թե եկեք Թուրքիայի հետ սահմանը փակ պահենք, որովհետև նրանց տնտեսությունը հզոր է, հենց բացվեց, կմտնեն ու մեզ կխժռեն: Եվ քանի որ մենք թույլ զարգացած տնտեսություն ունենք, պետք է մեր հարաբերությունները նման երկրների հետ պահենք, որպեսզի նրանց ֆոնին մենք մեզանից ինչ-որ բան ներկայացնենք: Ո՛չ: Դա անընդունելի մոտեցում է: Մենք պետք է ձգտենք լավագույնին և ինչպես արտադրության, այդպես էլ ծառայությունների ոլորտում ունենանք բարձր չափանիշներ:

– Իսկ ԵՏՄ-ին անդամակցելը ավելի չնվազեցրե՞ց մեր արտադրողների՝ բարձր չափանիշներին համապատասխանող արտադրանք ապահովելու ձգտումները:

– ԵՏՄ-ի պահանջարկը բացարձակ չի խանգարում, որ մենք ունենանք այնպիսի որակի ապրանքներ, որոնք  ձգտեն դեպի եվրոպական շուկա: Մենք պետք է ամեն ինչ ունենանք: Եթե ռուսական շուկան պատրաստ է մեզանից կիսաորակյալ կոշիկ գնել, մենք այդպիսին կարտադրենք ու կվաճառենք: Բայց եթե այդ ապրանքը ռուսական շուկայում չի վաճառվելու, մենք պետք է փորձենք դրա որակը բարձրացնել: Այո՛, եթե ռուսական շուկան պատրաստ է մեզանից գնել ցածր որակի ապրանք, մենք ցածր որակի կարտադրենք, և որակն այդպես էլ կմնա մշտապես, մինչև նրանք էլ չբարձրացնեն իրենց ստանդարտները: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք այլ շուկաներ գտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում