Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Էրդողանը մեղադրել է հայերին «Թուրքիայի դեմ թշնամություն սերմանելու» և «մուսուլմանների կոտորածների» մեջ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Ստամբուլի Օսմանյան արխիվում կազմակերպված, Առաջին աշխարհամարտին նվիրված ցուցադրությանը, չի շրջանցել Հայոց ցեղասպանության թեման` կրկին հիշելով թուրքերի կողմից հաճախ շահարկվող «թուրքական բաց արխիվների» թեման, ինչպես նաև հայերին տարբեր մեղադրաքներ է առաջադրել:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Էրդողանը նշել է, թե «ոմանք 2015 թվականը վերածել են Թուրքիայի դեմ թշնամության տարվա»:

«Հայկական սփյուռքն աշխարհի ամեն կողմում ցեղասպանության մեղադրանքների հիման վրա արշավներով փորձում է լայն զանգվածների շրջանում Թուրքիայի դեմ թշնամանք սերմանել: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նրա վրա, որ այս արշավների իմաստը պատմության այդ շրջանում հայերի կրած ցավերը կենդանի պահելը չէ, այլ մեր երկրի և ժողովրդի հանդեպ թշնամանք սերմանելը: Իսկ մենք ամենասկզբից սկզբունքայնություն և անկեղծություն ենք ցուցաբերել: Եվ ի՞նչ ենք մենք ասում: Մեր ասածը հետևյալն է` բոլոր ժամանակներում նման մեծ պատերազմների ժամանակ ցավեր ու ողբերգություններ կարող են լինել: Այդ ամենից միայն հայերը չեն տուժել: Նույն այդ ժամանակաշրջանում Բալկաններում, Կովկասում պատմության ընթացքում մուսուլմանների ամենամեծ կոտորածներն են եղել: Փոքր Ասիայում հայերի տեսած վնասների չափ 100 հազարավոր մուսուլմաններ են վնասներ կրել նույն հայերից: Այս ամենը փաստաթղթերով է արձանագրված»,- թուրքական ժխտողական քաղաքականությանը բնորոշ նման հայտարարություններ է արել Էրդողանը, ապա «դիմել հայերին»:

«Ես միշտ բարձրաձայնել եմ: Այսօր էլ եմ բարձրաձայնում, վաղն էլ եմ բարձրաձայնելու: Հեյ, հայ ժողովուրդ, հեյ Հայաստանի կառավարություն, եկեք, համեցեք մեր արխիվները: Փաստերն այնտեղ են: Մենք հարյուր հազարավոր, միլիոնավոր փաստաթղթեր ունենք: Դուք որքա՞ն փաստաթուղթ ունեք: Դուրս բերեք այդ փաստաթղթերը: Եկեք պատմաբաններին հանձնարարենք, արխիվագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք, անգամ հնէաբաններին, իրավաբաններին հանձնարարենք՝ թող գան այդ փաստաթղթերով աշխատեն: Իրականությունն այնտեղ փնտրենք»,- հավելել է Թուրքիայի նախագահն ու նշել, թե «Թուրքիայի դեմ տարբեր արշավներով հայերը ոչնչի չեն հասնելու»: Էրդողանը նշել է, թե «ամեն ինչ արխիվներում է, սակայն հայկական կողմը չի արձագանքում միասին աշխատելու կոչերին»:

«Ասացինք՝ եթե պետք է, կբացենք գլխավոր շտաբի արխիվները, այլ արխիվներ, սակայն պատասխան չստացանք: Ասացինք` պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, սակայն անարդյունք»:

Շարունակելով իր խոսքը` Էրդողանը նման հայտարարություն է արել. «[Հայերի] նպատակն իրականությունը գտնելը չէ, այլ ստեղծված իրավիճակում Թուրքիայի վրա հարձակվելը, Թուրքիային վնասելը: Ոչ ոք թող չկասկածի, այս հարցում մենք որևէ մեկին վճարելիք հաշիվ չունենք: Եթե մենք մեր ժողովրդի 100-150 տարվա ցավերին նայենք, ապա հայերի պնդումներից ավելի շատ ասելու բան կունենանք, ավելի մեծ հաշիվ կպահանջենք»:

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի սկզբներին Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիփ Էրդողանը նամակով դիմել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»: Ապրիլի 25-ին Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին, որում, մասնավորապես, ասվում էր. «Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին։ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով»։

Հետագայում թուրքական իշխանությունները մշտապես հիշում են «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման առաջարկը: Հետաքրքրական է, որ մինչ Էրդողանի՝ 2005-ի այդ նամակը հասներ Երևան, այն արդեն տարածվել էր ԱՄՆ օրենսդիր մարմիններում և տարբեր լրատվամիջոցներում:

Բացի այդ, թուրքական կողմը հաճախ է խոսում բաց արխիվների մասին, սակայն հենց Թուրքիայի քաղաքացիներն են բարձրաձայնում, որ Հայկական հարցին առնչվող արխիվները Թուրքիայում անհասանելի են, կարևոր փաստաթղթեր չեն կարողանում ուսումնասիրել անգամ թուրք հետազոտողները:

Պետք է նշել նաև, որ պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի անունից 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին տարածված ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում