Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանին անգամ կեսքայլը չեն ներում

Այսօր առավոտյան կրկին կտրուկ լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելիս հայկական կողմը ունեցել է 3 զոհ և չորս վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:

Լարվածության հերթական դրսևորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երևանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, և որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:

Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը փաստորեն հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչը ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:

Իհարկե, հայկական դիրքերի վրա հերթական անգամ ոչ թե Ռուսաստանը, այլ Ադրբեջանն է հարձակվել, սակայն խնդիրն այն է, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ Բաքուն չէր կարող նման սադրանքի գնալիս հաշվի չառնել այդ հայտարարության հանգամանքը:

Փաստորեն Բաքվի այդ սադրանքը գալիս է հավաստելու Սերժ Սարգսյանի խոսքերի և բարձրացված խնդրի իրավացիությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն ըստ էության գործնական, իրեղեն ապացույց է ավելացնում Սերժ Սարգսյանի խոսքերին, թարմ ապացույց և ռուսական կողմին էլ ըստ էության զրկում հակափաստարկներից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն այսպիսով իր կողմից է լուրջ հարված հասցնում Ռուսաստանին:

Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, և ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ և վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին:

Ադրբեջանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո գնալով այդ քայլին՝ եթե Ռուսաստանի ուղղակի ցուցումն էլ չի կատարել, ապա վստահ է եղել, որ Ռուսաստանին այդ քայլը պետք է՝ որպես Հայաստանին հասցված հարված այն «հանդգնության» համար, որ իրեն թույլ է տվել պաշտոնական Երևանը նման հայտարարությամբ: Եվ միգուցե ոչ միայն նման հայտարարությամբ, այլև ընդհանրապես վերջին օրերին իր քաղաքականության օրակարգում, այսպես ասած, հակառուսականության տոնայնության աճով, որպիսին անուղղակիորեն նաև Հայաստան-Եվրոպա հարաբերությունների շուրջ քննարկումների ակտիվացումն է, Երևանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում մեկ այլ՝ գրեթե սենսացիոն իրողություն է տեղի ունեցել՝ Երևանի նիստում ընդունվել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցող փաստաթուղթ: Եվ իր լրումն այդ ամենի էլ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով, ընդ որում՝ հերթական անգամ Ադրբեջանի միջոցով, այսպես ասած՝ ամբողջական պատասխան է տալիս Հայաստանին «անհնազանդության» համար՝ ցույց տալու, որ Հայաստանը շատ թանկ կվճարի ինքնուրույն անգամ կեսքայլի համար:

Այս իրավիճակում, բնականաբար, հարցեր են առաջանում՝ կապված և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման հետ, և նաև Հայաստանի քաղաքական պահվածքի: Ի՞նչ է անելու Երևանը, նահանջելո՞ւ է, ինչպես 2013-ին, թե՞ այս անգամ չի տրվի շանտաժին ու սպառնալիքներին, հատկապես որ այն անգամը վկայեց, որ հանձնվելը ապահովություն չի երաշխավորում, և տեղի է ունենում լրիվ հակառակը:

Համենայնդեպս, Հայաստանը մի անգամ կեսքայլից հետո նահանջել է՝ դրանով, ըստ էության, կորցնելով ավելի շատ, քան ձեռք բերելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում