Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

ՕԵԿ-ից ու ՀՅԴ-ից փախչող ԲՀԿ-ն կկանգնի նրանց կողքին

Ուրբաթ օրը ԲՀԿ-ում տեղի կունենա ներկուսակցական իշխանափոխության վերջին արարը՝ԲՀԿ խմբակցությունում կընտրվի նոր նախագահ և նոր քարտուղար: Մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը վայր է դնում ինչպես կուսակցության նախագահի, այնպես էլ խմբակցության ղեկավարի պարտականությունները: ԲՀԿ-ն մտադիր է մարտի 23-ի ԱԺ հերթական քառօրյային մասնակցել խմբակցության նոր ղեկավարով և քարտուղարով:

Խմբակցության ղեկավարի պաշտոնի համար կա ընդամենը մեկ հավակնորդ` կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մինչև այժմ զբաղեցնում է խմբակցության քարտուղարի պաշտոնը: Չնայած ԲՀԿ խմբակցությունում կան կուսակցությունից դուրս եկած պատգամավորներ, ովքեր մանդատը չկորցնելու համար շարունակում են մնալ խմբակցության կազմում, սակայն նրանք իրենց չեն համարում այդ խմբակցության գործուն անդամներ և ամենայն հավանականությամբ չեն մասնակցի խմբակցության նիստին, և Զոհրաբյանի ընտրությունը կանցնի առանց լուրջ խոչընդոտների:

Զոհրաբյանի խմբակցության նախագահ ընտրվելուց հետո, թափուր մնացած քարտուղարի պաշտոնի համար կա երկու թեկնածու՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանը: Նրանցից բացի քննարկվում էր նաև Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Խաչատրյանն ինքը ցանկություն չի ունեցել առաջադրվել այդ պաշտոնում:

ԲՀԿ-ի ներսում խմբակցության քարտուղարի հարցում հնարավոր չի եղել միասնական տեսակետ ձևավորել, քանի որ և՛ Մելքումյանը, և՛ Էնֆիաջյանը ցանկանում են լինել խմբակցության քարտուղար: Թե նրանցից ով կընտրվի խմբակցության քարտուղարի պաշտոնում` կորոշվի քվեարկության արդյունքում: ԲՀԿ-ում արդեն տեղի են ունենում դիրքավորումներ և կուսակցության խոսնակ Վահան Բաբայանն արդեն հայտարարել է, որ իր համար նախընտրելի թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է:

Կարո՞ղ է խմբակցության քարտուղարի ընտրությունը ԲՀԿ ներսում նոր հակասությունների պատճառ դառնալ: Ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև խմբակցության քարտուղարի պաշտոնը որևէ լուրջ արտոնություններ չի նախատեսում, և այն ընդամենը ֆորմալ նշանակություն ունի: Գուցե այն ժամանակ, երբ խմբակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն էր, ով չէր մասնակցում խորհրդարանի նիստերին, խմբակցության քարտուղարի վրա էր դրված խմբակցության աշխատանքի կազմակերպումը:, Նաիրա Զոհրաբյանը, որպես խմբակցության քարտուղար ինքնադրսևորվելու բավական մեծ հնարավորություններ ուներ, սակայն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պարագայում, դժվար թե խմբակցոության քարտուղարը խմբակցության ներխորհրդարանական գործունեության կազմակերպման հացում որոշիչ ազդեցություն ունենա: Ի դեպ, նմանատիպ իրավիճակ է նաև խորհրդարանական մյուս բոլոր խմբակցություններում, որտեղ խմբակցության քարտուղարը միշտ էլ ղեկավարի ստվերում է:

Դառնալով խմբակցության ղեկավար, Նաիրա Զոհրաբյանն իր վրա է վերցնում ԲՀԿ-ի գործունեության հետագա պատասխանատվությունը: Իսկ այդ գործունեությունը բավական մշուշոտ և և անորոշ է: Խնդիրն այն է, որ որևէ մեկը չգիտի, թե ինչ դիրքորոշմամբ պետք է հանդես գա ԲՀԿ-ն, իր ունեցած նախկին հանրային վստահությունը վերականգնելու համար: Թեև Նաիրա Զոհրաբյանի առաջին գործը խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի այն, որ նա ԲՀԿ-ին կհայտարարի ընդդիմադիր, բայց մի բան է հայտարարելը, մի այլ բան դա իրագործելը: Հայաստանի խորհրդարանում կան առնվազն երկու խմբակցություններ, ովքեր հայտարարել են ընդդիմադիր լինելու մասին, սակայն իրենց վարքագծով շատ քիչ են տարբերվում իշխանություններից: Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն լրացնելու է հենց այդ տիպի ընդդիմադիրների ցանկը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում