Ֆրանսիայի ազգային հավաքականի երկրպագուների ճնշող մեծամասնությունը այլևս չի վստահում թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:
Այդ մասին է վկայում L’Equipe պարբերականի անցկացրած հարցումը: Երկրպագուները պետք է պատասխանեին այն հարցին, թե արդյոք Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստն արժանի է տեղ ունենալու ֆրանսիայի ազգային թիմի հիմնական կազմում:
Արդյունքում պարզվել է, որ հարցվողների78%-ը բացասական պատասխան են տվել: 19%-ի կարծիքով` Բենզեման պետք է խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 40 000 երկրպագու:








































