Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Կխնդրի՞ Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ին անդամակցելու համար

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի քանի օր առաջ եղել է նախագահականում և հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո, նա դուրս եկավ այդ կուսակցությունից: Հիշեցնենք, որ մինչ ԲՀԿ-ին անդամակցելը Ս.Բալասանյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր: Ավելին՝ թևավոր խոսք է դարձել նրա՝ «իմ ճակատին «Օրինաց երկիր» է գրված» արտահայտությունը: Բայց 2006թ. ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո նա լքեց այդ կուսակցությունը, և որոշ ժամանակ անց անդամակցեց ԲՀԿ-ին: Իսկ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ական Ս.Բալասանյանը իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն էր: Եվ Ս.Բալասանյանի շուրջ նման կուսակցական զարգացումներից հետո չի բացառվում, որ նա այս անգամ էլ անդամակցի ՀՀԿ-ին: Միգուցե նաև դրա համար էլ նա այցելել էր նախագահական:

Այս հարցերի շուրջ էլ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Ռուբիկ Թադևոսյանի հետ:

Պարոն Թադևոսյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ս.Բալասանյանը անդամակցի ՀՀԿ-ին: Չէ՞ որ Գյումրիի ընտրությունների ժամանակ ձեր կուսակցությունը ոչ թե իր թեկնածուին առաջադրեց, այլ նրա թեկնածությունը պաշտպանեց: Իսկ Ս.Բալասանյանը վերջերս հաճախ է լինում նախագահականում:

– Դա ի՞նչ կապ ունի մեր կուսակցությանն անդամակցելու հետ: Մեզ մոտ անդամակցության կարգ կա, կանոնադրություն ունենք: Մեր կուսակցության շրջանային, սկզբնական ստորաբաժանումները, տարածքային կառույցներին պետք է դիմում ներկայացվի: կառույցներն էլ քննարկեն այդ հարցը:

– Ս.Բալասանյանը ցանկություն չի՞ հայտնել կամ չի՞ դիմել այս անգամ էլ ՀՀԿ-ին անդամակցելու համար:

– Ոչ, չի դիմել:

– Միգուցե ինքներդ նրան առաջարկեք անդամակցի ձեր կուսակցությանը:

– Ինչու պիտի դրա անհրաժեշտությունն առաջանա: Մենք չենք առաջարկում, իրենք են խնդրում, որ իրենց անդամագրենք մեր կուսակցությանը:

– Իսկ դուք չե՞ք ուզում, որ Ս.Բալասանյանն անդամակցի ձեր կուսակցությանը:

– Երբ դիմում լինի, այն ժամանակ էլ կքննարկենք: Երբ կդիմի մարզային համապատասխան կառույցին, այն ժամանակ նոր մեր դիրքորոշումը կասենք: Եթե-ներով չխոսենք, թո ինքը կողմնորոշվի, այն ժամանակ էլ կքննարկենք:

– Բայց չէ որ Ս.Բալասանյանը խոշոր քաղաքի քաղաքապետ է, նման դեպքերում քաղաքապետերը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում ՀՀԿ-ական են լինում: Իսկ եթե անկուսակցական են լինում կամ այլ կուսակցության անդամ են լինում, ժամանակի ընթացքում ՀՀԿ-ական են դառնում:

– Այդպես չի, ոչ բոլոր քաղաքների քաղաքապետերն են ՀՀԿ անդամ: 38 քաղաքների ղեկավարներն են մեր կուսակցության անդամ:

– Բայց դա գերեկշիռ մասն է:

– Մենք աշխատում ենք, դրա համար էլ մեծամասնությունը մեր կուսակցության անդամ են: Շատ կուսակցություններ արհամարհում են տեղական ընտրությունները, նույնիսկ թեկնածու չեն առաջադրում, իսկ մենք համբերատար, մեթոդաբար աշխատում ենք ու կայացնում ենք մեր կառույցները: Եվ արդյունքում մենք առավելություն ունենք ոչ միայն քաղաքապետերի, այլ համայնքի ղեկավարների ու ավագանիների անդամների հարցում:

– Մյուս կուսակցություններն էլ ասում են, թե անիմաստ է այդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը, քանի որ ՀՀԿ-ն ունեցած վարչական ու այլ լծակներով ապահովում է իր հաղթանակը:

– Թող գնան ու մասնակցեն ՏԻՄ ընտրություններին մի փոքրիկ գյուղում կամ մեծ քաղաքում, ներկայացնեն իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: Դա մարդկանց հետ առնչվելու, շփվելու ամենալավ դաշտն է: Ժողովուրդը շատ լավ էլ ընտրություն է անում: Բավական է նման բաները շահարկվեն: Նրանք թեկնածու չեն առաջադրում, պարզապես ծուլանում են: Միայն ավելորդ խոսում ու շահարկում են: Ո՞ւր են իրենք: Վերցրեք վերջին ՏԻՄ ընտրությունները: Ո՞ւր էր ընդդիմությունը: Միայն միկրոֆոններով հանրահավաքներին խոսելով հո չի գործը առաջ գնա: Թող ներկայանան ժողովրդի դատին: Համայնքներում թող ներկայանան, փորձեն իրենց ուժերը, իրենց տեսակետները ներկայացնեն: Ժողովուրդն էլ տեսնի, որ կա այլընտրանքային տարբերակ, կան այլ կարծիքներ, ու ընտրի լավն ու վատը:

– Բայց գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար իշխանական լծակներն է օգտագործում:

– Մենք մեր հաղթանակն առաջին հերթին ապահովում ենք մեր աշխատանքով, ժողովրդի հետ շփվելով: Վերջին ընտրությունների ժամանակ 16 համայնքներում մենակ էին մնացել մեր թեկնածուները:

– Փոքր համայնքներում շատ դժվար է անգամ համայնքի ղեկավարի թեկնածու գտնելը, որովհետև դեպքեր են եղել, երբ սոցիալական վատ պայմանների պատճառով գործող գյուղապետերն են հեռանում արտագնա աշխատանքից:

– Համաձայն չեմ ձեզ հետ, թե թեկնածուներ չենք կարողանում գտնել, պարզապես պետք է մի փոքր ուշադրություն դարձնել ՏԻՄ կարևորագույն ընտրություններին, որ այդ ինստիտուտը կայանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում