Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյանն ու Եվրոպան Աբրահամյանի հարցում համակարծիք են

Սերժ Սարգսյանի բնորոշմամբ՝ Հայաստանի «եվրոպական շաբաթը» աչքի է ընկնում մի բավականին հետաքրքրական նրբերանգով, որը մեծ ուշադրության չի արժանացել, սակայն երևի թե այն մանրուքներից մեկն է, որոնց մեջ, ինչպես բրիտանացիներն են ասում, թաքնվում է սատանան:

Հայաստանը գտնվում է Եվրոպայի հետ հարաբերությունների մշակման ակտիվ փուլում: Թե ինչով կավարտվի այդ փուլը՝ այսօր շատ դժվար է ասել, դժվար է հասկանալ ամբողջությամբ, թե ինչն է այս ամենում իմիտացիա, թե ինչքանով է Ռուսաստանը այս ամենին խանդով վերաբերվելու, թե ինչքանով են գործնական տրամադրված եվրոպացի գործընկերները և այլ մի շարք հարցեր, որոնցից կախված են արդյունքները: Սակայն այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է, որ առկա է մի պրոցես, որն անգամ իմիտացիոն բնույթի կամ իմիտացիայի մեծ տեսակարար կշռի պայմաններում չի կարող անհետևանք և անարդյունք անցնել և անպայման իր հետքը թողնելու է և՛ աշխարհաքաղաքական, և՛ ներքաղաքական առումով: Եվ ահա, այս ֆոնին հարկ է երևի թե արձանագրել, որ, օրինակ, ի տարբերություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսպես ասած, ակտիվ եվրադիրքերում չէ: Օրինակ, անցնող շաբաթվա ընթացքում նա մի մասով հեռու էր Հայաստանից, ըստ որում՝ դեպի արաբական աշխարհ, իսկ մյուս մասով էլ ընդամենը երևակվել է Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված համաձայնության ֆոնին: Տիգրան Սարգսյանը, իհարկե, Սերժ Սարգսյանից ոչ առաջ, սակայն ըստ էության նրանից հետո ՀՀԿ-ի երկրորդ եվրադեմքն էր: Այսօր այդ դերում ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, այլ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ինքնին հասկանալի է, որ, իհարկե, Աշոտյանը բոլոր առումներով ավելի է համապատասխանում եվրադեմքի չափանիշներին: Սակայն բանն այն է, և Հայաստանի իշխանությունները, Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը լավ է պատկերացնում, որ գործ ունենք ոչ թե տարվա եվրադեմք կամ միստր Եվրոպա ներհհկական մրցույթի հետ, այլ քաղաքական գործընթացի, որն անգամ իմիտացիոն լինելու դեպքում է քաղաքական: Եվ ուրեմն ընտրության չափանիշներն էլ, թե ով պետք է Սերժ Սարգսյանից հետո լինի եվրահարաբերությունների շարունակող, քաղաքական չափանիշներ են: Եվ ըստ այդմ՝ հարկ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ընտրությունը Եվրոպայի հետ աշխատանքների առումով, իրենից հետո ըստ էության կանգ չի առել վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա, այլ կրթության և գիտության նախարար Աշոտյանի:

Սակայն այստեղ, իհարկե, միանշանակ եզրակացության կարիք չկա, որ Աշոտյանը դարձել է Հովիկ Աբրահամյանի մրցակից գոնե այս ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, Աշոտյանն այստեղ ընդամենը լուծում է, որին Սերժ Սարգսյանը եկել է այս խնդրում: Նրա փոխարեն կարող էր ընտրվել ցանկացածը, ի վերջո, եվրոպական այլ կոմունիկացիաներում երևակվում են ՀՀԿ-ական այլ դեմքեր: Այստեղ խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանին, փաստորեն, Սերժ Սարգսյանը չի թողել իրենից անմիջապես հետո, ինչպես Տիգրան Սարգսյանին էր թողել:

Սա է այն նրբերանգը, որի վրա երևի թե արժե ուշադրություն դարձնել: Եվ, իհարկե, հետաքրքրական է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի որոշումը. նա ի՞նքը չի ցանկանում, որպեսզի Աբրահամյանը ընկալվի Եվրոպայում իրենից հետո, թե՞ եվրոպացիները նրան այդպես էլ չընկալեցին, և Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված էր նրա փոխարեն Եվրոպայի հետ հարաբերություններում իրենից հետո ընտրել այլ գործչի, իսկ թե ում՝ արդեն ըստ էության կարևոր չի դառնում:

Չի բացառվում նաև, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ունեցել են իրենց ազդեցությունը, և Սերժ Սարգսյանի ու Եվրոպայի կարծիքները Հովիկ Աբրահամյանի դերակատարման և քաղաքական ապագայի հարցում պարզապես համընկել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում