Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վայքում շուրջ 1 տարի է դիալիզի սարքերը չեն տեղադրվում. հիվանդները շաբաթական 3 անգամ Երևան են հասնում

Վայոց ձորի մարզի շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր արդեն դիալիզ են ընդունում, կանգնում են շատ լուրջ խնդրի առաջ: Մարզային և ոչ մի հիվանդանոցում չկա դիալիզի ապարատ, ինչի պատճառով հիվանդները շաբաթը 3 անգամ ստիպված են հասնել Երևան, դիալեզ ստանալ և նորից վերադառնալ իրենց քաղաք կամ գյուղ: Այս պրոցեսը նրանց մոտ ոչ միայն հոգնածություն ու նյարդային վիճակ է ստեղծում, այլև հսկայական ժամանակ խլում, ինչպես նաև ճանապարհածախս և այլ հավելյալ ծախսեր, ինչն արդեն զրոյացնում է դիալիզի անվճար լինելու հանգամանքը:

«Ամեն օր այդքան ճանապարհ անցնել չի լինի: Ես 3 ժամ ճանապարհ եմ գալիս, դիալիզ ստանում ու նորից հետ եմ գնում: Պատկերացնում եք՝ դա ինչքան դժվար է, էն էլ հիվանդ մարդու համար: Էլ ինչիս է պետք, որ էդ դեղերն անվճար են, եթե ես մենակ ճանապարհածախսի վրա հսկայական գումար եմ ծախսում: Բա էն մարդիկ ինչ ասեն, որ մեքենա չունեն: Սրան-նրան խնդրելով էլ չի լինում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի բնակիչներից մեկը, ով նույնպես դիալիզ ստանալու համար շաբաթը 3 անգամ Երևան է գալիս:

Ուշագրավ է, որ հիվանդների խոսքով՝ Վայոց ձորի Վայք քաղաքի հիվանդանոցում դիալեզի միանգամից 4 ապարատ կա, որոնք, սակայն, չեն շահագործվում ինչ-ինչ պատճառներով: «Այո, մենք լսել ենք, որ էդ ապարատից կա, բայց չգիտենք, թե ինչի չեն միացնում: Դա փրկություն կլիներ մեզ համար, էլ Երևան չէինք հասնի դրա համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Պարզելու համար՝ իրականում կա՞ այդպիսի սարքավորում, զրուցեցինք Վայքի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Ասլանյանի հետ: Նա հաստատեց, որ իրենց հիվանդանոցում 4 ապարատ կա, որոնք իր ընկերական կապերի միջոցով շուրջ մեկ տարի է՝ բերվել են արտերկրից, սակայն չեն շահագործվում, քանի որ տեղադրված չեն: Իսկ տեղադրման համար լրացուցիչ միջոցներ են պետք, իրենց հաշվարկներով՝ 20 հազար եվրո, ինչը տնօրենին չի հաջողվում հայթայթել:

«Հոլանդիայից մեր ընկերներն են ուղարկել սարքերը, որոնք միացնելու համար 20 հազար եվրո գումար է պետք: Այդ ապարատների տեղադրումը բավական բարդ գործընթաց է: Դա իր ջրային, հովացման համակարգերն ունի, որի տեղադրումը հեշտ չէ: Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ճարել այդ օգնողը, որը կօգնի մեզ տեղադրել»,- ասաց Ասլանյանը:

Վերջինիս խոսքով՝ և մարզպետարանը, և նախարարությունը տեղյակ են այս խնդրից, բայց ոչ մի տեղից էլ օժանդակություն չկա: «Բոլորն էլ տեղյակ են այս խնդրից, և բոլորի արձագանքն էլ նույնն է՝ ոչ մարզպետարանը կարող է այդ գումարները տալ, ոչ էլ նախարարությունն է պատրաստակամություն հայտնում: Իրենց ծախսերի մեջ Վայքում դիալեզի ապարատներ տեղադրելու կետ չկա: Նախարարությունը օժանդակել և սարքեր տեղադրել է Կամոյում, Կապանում, Երևանում ու էլ չգիտեմ՝ որտեղ, որտեղ որ հարմար է գտել: Սա մեր նախաձեռնությունն է, բերեցինք, բայց հիմա տեղադրման համար գումար չենք կարողանում ճարել»,- հավելեց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով, սակայն, սա շատ լուրջ խնդիր է և խոչընդոտ հիվանդների համար: «Օրինակ՝ դիալեզ ընդունող հիվանդները, ովքեր ցանկանում են Ջերմուկում հանգստանալ, չեն կարողանում գալ, քանի որ հնարավորություններ չկան: Իսկ եթե Վայքում միացված լինեին այդ ապարատները, հանգիստ կգային, կհանգստանային, մի քանի րոպեում էլ Ջերմուկից կհասնեին Վայք, կընդունեին ու կգնային: Մի խոսքով՝ դրա անհրաժեշտությունը շատ կա, սակայն մենք բախվել ենք գումարի խնդրին»:

Մեր հարցին՝ ապարատները տեղադրելու պարագայում անհրաժեշտ մասնագետներ կա՞ն հիվանդանոցում, Ասլանյանը նկատեց. «Դա մեծ բարդություն չի: Ես մասնագետներ ունեմ, վիրաբույժ ունեմ, քույր ունեմ, ու մինչև ապարատները տեղադրեն, նրանց մեկ ամսով վերապատրաստման կուղարկեմ: Այդ հարցում բարդություն չկա, ապարատը պետք է միացնել անջատել, ուրիշ խնդիր չկա»,- ասաց նա:

Մենք փորձեցինք նաև առողջապահության նախարարությունից պարզել՝ չե՞ն պատրաստվում նյութական կամ այլ կարգի աջակցություն ցուցաբերել Վայքի հիվանդանոցին՝ սարքերը տեղադրելու համար:

Նախարարության բուժվարչության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ իրենք մի քանի անգամ մասնագետներ են ուղարկել Վայքի հիվանդանոց և պարզել, որ այդ սարքավորումները օգտագործված են, և այնքան էլ նպատակահարմար չէ դրանց վրա գումար ծախսել: Եվ հետո, Վարդանյանի խոսքով, դիալեզի սարքերը պետպատվերի շրջանակում չեն տեղադրվում, Վայքի հիվանդանոցը ՓԲԸ է, և եթե ցանկություն ունի տեղադրելու այդ սարքավորումը, պետք է լիցենզիայի համար դիմի, իսկ ֆինանսական միջոցները ինքը պետք է հայթայթի, քանի որ շահույթ հետապնդող կառույց է:

«Առողջապահության նախարարությունը մի քանի անգամ գրավոր, հետո բանավոր հանդիպումներում նախարար-մարզպետ մակարդակով քննարկել է այդ հարցը, և մենք նրանց բացատրել ենք ճանապարհը, որով կարելի է այդ ծառայությունը մատուցել նշված հիվանդանոցում:

Բացի այդ՝ մեր գլխավոր մասնագետը եղել է տեղում, ուսումնասիրել է սարքերը, և պարզվել է, որ դրանք օգտագործված են, իսկ մենք այսօր գնում ենք սարքերի կատարելագործման, քանի որ դա ունի իր պատճառները: Իսկ օգտագործված սարքերը կարող են բերել հեպատիտ B, հեպատիտ C, ներհիվանդանոցային ինֆեկցիաներ: Այսօր նոր ապարատներն են խրախուսելի, և հին ապարատներով ցանկալի չէ հեմոդիալեզ իրականացնել»,- ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով. «Բայց եթե նույնիսկ դա շատ անհրաժեշտ ենք համարում, ապա ֆինանսական ներդրումներ են պետք, ջրի մաքրման սարք, կադրեր և լիցենզիա: Մենք քայլերը հերթով նկարագրել ենք, իսկ ֆինանսական ներդրումների մասով մենք անելիք չունենք: Իրենք ՓԲԸ են, այսինքն՝ շահույթ հետապնդող կազմակերպություն՝ մարզպետարանի ենթակայությամբ: Այսինքն՝ եթե մարզպետը կամ ընդհանուր որոշում է կայացվել, որ պետք է այդ ծառայությունն ունենան, ապա պետք է իրենք էլ հայթայթեն միջոցները: Իսկ եթե լինեն մարդիկ, բարերարներ, որոնք ներդրումներ անելու պատրաստակամություն կհայտնեն, մենք նրանց անպայման կուղղորդենք Վայքի հիվանդանոցում հեմոդիալեզի ծառայության ներդրմանը: Բայց մենք նման աղբյուր նրանց համար դեռ չենք կարողացել գտնել»:

Վարդանյանի խոսքով՝ այդ նոր ծառայության համար մոտ 15-20 հազար դոլարին համարժեք դրամ է հարկավոր:

Նշենք, որ ՀՀ-ում հեմոդիալեզ իրականացնում է 13 բժշկական կազմակերպություն, որոնցից 7-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևան քաղաքում: Այս պահին համապատասխան բաժանմունք տեղակայելու ցանկություն է հայտնել Գորիսի Բ/Կ-ն: Հայաստանում 685 անձ է ներգրավված հեմոդիալեզի ծրագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում