Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ռուսաստանը հանգիստ չի թողնելու Հրվ․ Կովկասը, ճնշումներ կլինեն բոլոր ուղղություններով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի խորհրդարանական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին:

Արդեն երեք ամիս է, ինչ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, իսկ Վրաստանը բոլորովին այլ ճանապարհ է ընտրել և ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը՝ այս ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել հայ-վրացական տնտեսական և քաղաքական հարաբերությունների վրա:

Ընդհանրապես պետք է ասեմ, որ Հայաստանն ու Վրաստանն ընտրությունը կատարել են միասին՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, հետո քաղաքական իրավիճակը Հայաստանին ստիպեց փոխել իր որոշումը: Թե ինչպիսի ազդեցություն կլինի հիմա՝ դեռ պետք է տեսնել, քանի որ ԵՏՄ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, բավականին հակասական կառույց է, և թե ինչ ի նկատի ունեն դրա տակ Մոսկվայում, ինձ թվում է՝ իրենք էլ մինչև վերջ չգիտեն: Կան ինչ-որ առաջին ազդանշաններ, որ առևտրական որոշակի օպերացիաներում, երբ Վրաստանի հյուսիսից հայ և վրացի գործարարների համար նախատեսված բեռներ են տեղափոխվում, այդ տեղափոխումները ինչ-որ չափով դանդաղել են, քանի որ տարբեր կարգավիճակներ են, տարբեր տարիֆներ, և դրանք հարկավոր է տարբեր կերպ մաքսազերծել: Դա, իհարկե, հավելյալ գլխացավանք է բիզնես-կապերի համար: Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, թե Վրաստանը, թե Հայաստանը հետաքրքրված են երկկողմ հետաքրքիր հարաբերություններով և միշտ կարող են ելք գտնել ու մշտապես շարունակել փոխհարաբերությունները, այդ թվում նաև՝ առևտրի ոլորտում, չնայած այդ փոխհարաբերությունները այնքան էլ ինտենսիվ չեն, նույնիսկ մինչ այդ համաձայնագրերի ստորագրումը, բայց ցանկալի կլիներ, որ դրանք լինեին: Սակայն դա արդեն կախված է մեր տնտեսությունների զարգացումից:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը հանգիստ կթողնի՞ Հարավային Կովկասը, քանի որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, չնայած Ռուսաստանի ճնշմանը, ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին:

Ռուսաստանը հանգիստ կթողնի Հարավային Կովկասը, եթե Կրեմլում փոխվի ղեկավարության ոճն ու այդ ոճի ետևում կանգնած գաղափարախոսությունը: Ցավոք, մինչև հիմա ռուսական քաղաքական էլիտան մտածում է 19-րդ դարի կայսրության ձևով: Դա ամեն ինչին խանգարում է: Այնպես որ՝ քանի դեռ դա չի փոխվել, ես վստահ եմ, որ ինչ-որ հավելյալ ճնշումներ տեղի կունենան ցանկացած հարևանի նկատմամբ: Այն, որ Վրաստանին հաջողվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ներկայիս իշխանության օրոք, ինձ թվում է՝ պայմանավորված էր ոչ միայն վրացական հասարակության ցանկությամբ, այլև այն հանգամանքով, որ Մոսկվան որոշել էր մի փոքր դանդաղել, քանի որ շատ զբաղված էր Ուկրաինայի հարցով: Միևնույն ժամանակ զբաղված էր Երևանով՝ ՀՀ նախագահին համոզելով, հետևաբար որոշել էր դանդաղել Վրաստանի հարցում, որտեղ համաձայնագրի ստորագրման հասարակական սպասելիքները շատ մեծ էին, իսկ նոր կառավարությունը Ռուսաստանին ավելի շատ էր դուր գալիս, քան հին կառավարությունը: Մոսկվան ուղղակի ցանկացավ ժամանակավորապես չլարել միլիարդատեր Իվանիշվիլիի նոր կառավարությանը:

Իսկ հիմա Վրաստանի կառավարությունը ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարում: Որպես ընդդիմադիր պատգամավոր՝ վտանգներ տեսնո՞ւմ եք:

Ինձ թվում է, որ Վրաստանի նոր կառավարությունը կամ ցանկանում է համատեղել անհամատեղելին, ունենալ նորմալ կորպորատիվ հարաբերություններ թե Մոսկվայի, թե Բրյուսելի հետ, կամ էլ կեղծում է ուղղակի: Գիտի, որ դա անհամատեղելի է, ասում է, որ ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ և միևնույն ժամանակ Աբաշիձե- Կարասին ձևաչափով աչքերը խաղացնում է Մոսկվայի ուղղությամբ: Ուղղակի հակասում է ինքն իրեն և խաբում է իր հանրությանը, բայց վաղ թե ուշ դա կբացահայտվի:

Վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ անհրաժեշտ է վերագործարկել աբխազական երկաթգծի աշխատանքը, բայց դա կախված է վրացիների և աբխազների կամքից: Ձեր կարծիքը այդ հայտարարության կապակցությամբ:

Ես հասկանում եմ դրանում Հայաստանի հետաքրքրվածությունը, քանի որ հայկական տնտեսությունը շատ սերտորեն է կապված Ռուսաստանի հետ, ավելի, քան Վրաստանինը, և ՀՀ համար այդ ճանապարհը շատ կարևոր է: Բայց Վրաստանի համար այլ է: Առաջին հերթին անվտանգության, ինքնիշխանության հարց կա, քանի որ երկաթգիծ բացել Աբխազիայով, երբ դեռ մեռյալ կետից բացարձակապես չի շարժվել շրջափակման, հակամարտության և այնտեղից հարյուր հազարավոր փախստականների հարցը, դա իրեն հարգող ոչ մի կառավարություն ուղղակի չի կարող անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում