ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված «Մարդու իրավունքներ-2010» զեկույցում լուրջ քննադատության է ենթարկվել Ռուսաստանը, որտեղ համատարած ոնահարվում են մարդու իրավունքները:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում անցած տարի չի ապահովվել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, իրականացվել են ձերբակալություններ քաղաքական դրդապատճառներով, քաղաքացիների անօրինական ձերբակալություններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից բռնություններ են կիրառվել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Վերոնշյալ վերջին իրավախախտումն, ըստ զեկույցի հեղինակների, առավել տարածված է Հյուսիսային Կովկասում:
Ամերիկացի փորձագետները նաև անդրադարձել են «դեդովշչինային» ռուսական բանակում, նկարագրվում են որոշ դեպքեր, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Առանձին նշվել են հարձակումները լրագրողների վրա, հակակառավարական ցույցերը ցրելու, ինչպես նաև խոսքի և հանրահավաքների ազատության խնդիրները: Միաժամանակ Պետքարտուղարության զեկույցը նշել է ինտերնետի դրական ազդեցությունը, որը հեռուստաընկերությունների նման չի վերահսկվում իշխանությունների կողմից:
Ուսումնասիրության արդյունքում ամերիկացի փորձագետները Ռուսաստանին, Բելառուսին և Ուկրաինային ներառել են այն ցանկի մեջ, որտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն «առավել լուրջ» է: