Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Պոլիտեխնիկում լարվածությունն անցել է, հիմա դրական տրամադրություններ են

Ավելի քան մեկ ամիս առաջ Պոլիտեխնիկում կրքերը թեժ էին: Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ով միաժամանակ բուհի ասպիրանտ է, «Հավանականությունների տեսություն» առարկայից հունվարի 21-ին անբավարար էր ստացել և դա համարել էր միտումնավոր քաղաքականություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրություն էր ուղարկել ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին առ այն, որ Պոլիտեխնիկում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ:

Ըստ այդմ, նախարարն առաջարկել էր չեղյալ համարել ս/թ հունվարի 21-ի «Հավանականությունների տեսություն և վիճակագրություն» առարկայի քննությունը, ողջամիտ ժամկետում վերացնել վերը նշված թերությունները, սահմանել տվյալ առարկայից քննական նոր ժամանակացույց, ինչպես նաև սովորողներին (ասպիրանտներին) անցկացվող քննությանը ցանկության դեպքում կրկին մասնակցելու հնարավորություն ընձեռել՝ գնահատականի պահպանմամբ:

Հարցեր էին առաջացել նաև ուսխորհրդի լուծարման հետ կապված:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բուհի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը նշեց, որ հիմա պոլիտեխնիկում տրամադրությունները ճիշտ հակառակն են՝ դրական: «Որքան մեզ համար անակնկալ էր այն, ինչ տեղի ունեցավ, նույնքան էլ անակնկալ է այն, ինչ հիմա հակառակն է լինում: Այս պահին հանդարտ վիճակ է, որևէ կոնֆլիկտային հարց չկա, իսկ այն հարցերը, որոնք կոնֆլիկտային էին, կարգավորվեցին: Մարտին կամ մայիսին կհանձնեմ քննությունը՝ հավանաբար մայիսին, քանի որ հիմա մեկնում եմ Գերմանիա»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Հետաքրքրվեցինք՝ ռեկտորի հետ անձամբ հանդիպե՞լ են այս ընթացքում: Ուսխորհրդի նախագահի խոսքով՝ հանդիպել են ռեկտորի հետ, ուսանողական հարցեր էին կուտակվել, քննարկել են այդ հարցերի լուծման ուղիները. զուտ աշխատանքային մթնոլորտ է՝ առանց կոնֆլիկտների, առանց ինտրիգների՝ այնպես, ինչպես ռեկտորի հետ աշխատել են վերջին 11 ամիսների ընթացքում. «Ոչ մի արտառոց բան չկա, եթե հարցեր են կուտակվում թե՛ իրենց կողմից, թե՛ մեր կողմից, հանդիպում ենք և քննարկում»:

Հարցին էլ՝ ուսխորհուրդ-ռեկտորատ անջրպետ այլևս չկա՞, Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Գիտեք ինչու բառացի չեմ ուզում ասել անջրպետ, որովհետև ես խնդրին ի սկզբանե չէի մոտենում որպես այդպիսին, ինչ-որ անհասկանալի հարցեր կային, օրենսդրական տարբեր մոտեցումներ թե՛ մեր, թե՛ իրենց կողմից, այդ հարցերի վերաբերյալ խնդիր էր առաջացել։ Մենք մեր հստակ դիրքորոշումը ֆիքսել էինք, և այդ դիրքորոշումից առաջացել էին որոշակի հարցեր: Հիմա այդ հարցերը այլևս չկան, այսինքն՝ մենք մեր դիրքորոշումը պահպանել ենք, ներկայացրել ենք հարցի իրավական լուծման ուղիները և այդ ճանապարհով շարժվել ենք։ Իսկ դրանից հետո ինչ եղավ՝ եղավ, այժմ անցել է, և ուղղակի աշխատանքային մթնոլորտ է: Չեմ ուզում անջրպետ ասել, որովհետև երբ ասում եմ՝ անջրպետ, ստացվում է մեր կողմից էլ ինչ-որ ֆիքսված բան է եղել. չէ, չի եղել»,- նշեց ուսխորհրդի նախագահը:

Ռեկտորի առաջիկա ընտրությունների ժամանակացույցը դեռ չի որոշվել, ուստի դեռ ուսխորհւորդը չի որոշել՝ կսատարի՞ Հովհաննես Թոքմաջյանի թեկնածությունը, թե՞ ոչ:

«Կգա ժամանակը՝ ուսխորհուրդը իր ներկայացրած 25 տոկոս ձայներով կմասնակցի, հիմա ինչ-որ մեկին սատարելը վաղաժամ է»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում