Tuesday, 16 04 2024
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Պաշտոնական Երևանի «գլադիատորությունը»

Երեկ Սերժ Սարգսյանը Երևանում հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ` խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին: Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի մասնակից մոսկովյան լրագրողի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը խնդիր է, որը պետք է լուծվի: Նա հայտարարել է նաև, որ անկախ զենքի որակից` սահմանին կանգնած հայ զինվորի մոտ գիտակցում է, որ իրեն ոչնչացնել են փորձում ռուսական զենքից:

Այս հայտարարությունն իսկապես աննախադեպ հայտարարություն է: Եվ անմիջապես, իհարկե, հարց է առաջ գալիս, թե ինչպես կարող են Հայաստանի իշխանությունները, որ մինչ այս կարծեք թե փորձել են արդարացնել ռուսական զենքի վաճառքը և դժգոհությանը զուգահեռ հայտարարել են, թե` դե ոչինչ, Հայաստանին էլ արտոնյալ պայմաններով են զենք տալիս, ուրեմն ահա այդ իշխանությունները ինչպես կարող են հանկարծ խոսել այն մասին, որ սա խնդիր է, որը պետք է լուծվի: Մի՞թե չեն վախենում Մոսկվայի բարկությունից: Եթե չեն վախենում, ապա ինչո՞ւ էին վախենում, ինչո՞ւ էին լռում մինչև հիմա: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Մոսկվա՞ն է դարձել ավելի քիչ սարսափելի, թե՞ Հայաստանի իշխանությունների դիրքերն են ավելի ուժեղացել: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այս պահին, իհարկե, շատ դժվար է տալ, և մնում է առայժմ գոնե արձանագրել լոկ փաստը, որ Հայաստանի իշխանությունները խոսում են ռուսական զենքի վաճառքի խնդրի մասին, խոսում են բավական հստակ և բարձրաձայնում այդ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը:

Մյուս կողմից, սակայն, սա իսկապես պատասխանատու հայտարարություն է, և այդ հարցում հետևողական չլինելու պարագայում Հայաստանի իշխանությունները պարզապես հերթական հարվածը կհասցնեն պետության հեղինակությանն ու ինքնիշխանությանը: Ասել կուզի` եթե այս հայտարարությունները ինչ-որ կուլիսային գործարքի արդյունք են Մոսկվայի հետ, ապա պետական շահի սպասարկման թեկուզ փոքր, թեկուզ հազվադեպ, գուցե նույնիսկ բացառիկ, սակայն շատ կարևոր այս դրվագը իրականում կվերածվի պետական խայտառակության հերթական դրվագի:

Բանն այն է, որ հայտարարությունը հնչել է առանձնահատուկ իրավիճակում, այն օրերին, երբ Հայաստանը բավական սերտ շփումների մեջ է եվրոպական ուղղության վրա, և այն օրերին, երբ Ռուսաստանը տոնում է Ղրիմի բռնակցման մեկ տարին: Հիմնարար մի իրադարձություն, որն ըստ էության էապես փոխել է համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու լիովին նոր աշխարհաքաղաքական վեկտորներ է առաջ բերել, լիովին նոր աշխարհ ձևավորել, որտեղ առանցքային վեկտորը դարձել է Ռուսաստանի միջազգային մեկուսացումը: Իսկ այդ վեկտորն իր հերթին գլխիվայր շրջել է Հայաստանի ԵՏՄ անդամակցության տրամաբանությունը, և իշխանություններն այսօր տեսնում են, որ այս անդամակցությունը շատ ավելի արագ է աղետի վերածվում, քան կարելի էր պատկերացնել:

Հայաստանի իշխանությունների գործողություններն ամենայն հավանականությամբ պայմանավորված են հենց այդ աղետի գիտակցումով, երբ այլևս, ըստ էության, կորցնելու ոչինչ չի մնում: Սրան զուգահեռ, իհարկե, ընդհանուր քաղաքական և աշխարհաքաղաքական կոնտեքստով հանդերձ, բարձրաձայնվել է կոնկրետ խնդիր, և շատ հետաքրքրական է, թե ինչպե՞ս է, օրինակ, Հայաստանը պատրաստվում լուծել այդ հարցը կամ ինչպես է պատկերացնում այդ խնդրի լուծումը: Հայաստանը պատրաստվո՞ւմ է այն բարձրաձայնել ՌԴ առաջ, ի՞նչ ֆորմատով է դա արվելու, ի՞նչ պաշտոնյայի մակարդակով: Թե՞ Սերժ Սարգսյանը բավարարվելու է ընդամենը հայտարարությամբ` համարելով, որ մամուլի միջոցով իր ասելիքը փոխանցել է Ռուսաստանին, իսկ խնդիրը լուծելը կամ չլուծելը արդեն Ռուսաստանի գործն է:

Հարցերն, իհարկե, շատ են, քանի որ ընդհանրապես շատ են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները, և Սերժ Սարգսյանի հայտարարությունն, ի վերջո, կարող է կապված լինել այդ խնդիրներից ցանկացածի հետ նաև, երբ Հայաստանը պարզապես Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինության հարցը բարձրացնելով` փորձում է իր համար որոշակի հիմքեր ստեղծել այլ հարցերում Ռուսաստանի հանդեպ դիրքավորվելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում