Ռուսական PrimeCrime.ru կայքի հաղորդմամբ, երեկ 37-ամյա «օրենքով գող» Թեյմուրազ Ֆարոյանը, ով հանցագործ աշխարհում առավել հայտնի է «Թբիլիսցի Տեկո» մականվամբ, Մոսկվայից տեղափոխվել է Թաթարստանի Հանրապետություն:
Նշվում է, որ այս տարվա փետրվարի 22-ին մոսկովյան դատարանը Ֆարոյանին խոշոր չափերի թմրանյութեր ապօրինաբար պահելու համար դատապարտել էր քառամյա ազատազրկման, ինչը նա պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: