Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Մենք ոչ տալիք ունեինք, ոչ ստանալիք․ Մենք Սերժ Սարգսյանի հետ առևտրի չէինք գնացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

– Պարոն Արզումանյան, արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում լայն քննարկման, նաև քննադատության են արժանացել  խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Ձեր վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը հարցազրույցներ է տվել և կոշտ քննադատության արժանացրել Ձեր կայացրած որոշումը, ասել, որ վարչությունում նման քննարկում չի եղել, և ինքն անտեղյակ է եղել: Առհասարակ, արդյոք երաշխիքներ տրվեցի՞ն այդ հանդիպման ժամանակ. օրինակ՝ Սերժ Սարգսյանը չի՞ առաջադրվելու հաջորդ ընտրություններին, նրան վարչապետի կամ ԱԺ ղեկավարի պաշտոնում չե՞նք տեսնելու: Քննարկման առանցքում ի՞նչ է եղել:

– Նախ սկսենք նրանից, որ մենք ազատական կուսակցություն ենք, և մեզանում տարբեր կարծիքներ կան, և յուրաքանչյուրն իրավունք ունի հրապարակավ իր կարծիքն արտահայտելու, այդ թվում՝ նաև Կարապետ Ռուբինյանը, որի կարծիքը շատ հարգում եմ, բայց համաձայն չեմ, քանի որ պարտադիր չէ, որ մեր վարչության անդամները նույն կարծիքի լինեն: Մենք քննարկումներ ենք անցկացրել թե հանրապետական խորհրդում, թե վարչությունում, և մեր վարչության անդամների բոլոր ներկաները կողմ են եղել փորձելու մասնակցել կոնսուլտացիաներին, ճշտելու հարցերը, առաջադրելու մեր պայմանները, պահանջները, պատկերացումները և այլն: Սա նորմալ խորհրդարանական գործընթաց է: Կարապետ Ռուբինյանին կոնկրետ հանդիպման վերաբերյալ չենք հասցրել տեղյակ պահել, որովհետև արտերկրում է գտնվում, բայց ինքն էլ խորհրդարանական կառավարման կողմնակից է և հիմա էլ ասում է, որ այդ համակարգը ճիշտ է, ուղղակի բարեփոխիչներին չի ընդունում: Դա էլ տարբերակ է: Ճիշտն ասած` ամենաշատ քննադատությունը հնչում է ՀԱԿ-ի կողմից, որը համագործակցության մեծ փորձ ունի: Նույնիսկ երբ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ գտնվում էին բանտում՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, երկխոսություն էր ծավալվում նույն իշխանության հետ և մի քանի փուլով բանակցություններ էին վարում: Վերջերս էլ, երբ իրենց մեկ այլ  գործընկերոջ սկսեցին հալածանքի ենթարկել, անթաքույց նամակներով առաջարկ էր արվում, այսինքն՝ մոտեցումն այսպիսին է՝ այն, ինչ կարելի է Յուպիտերին, արգելվում է ցուլին և ողջ քաղաքական դաշտը ցուլերի է բաժանված, ու կա մեկ Յուպիտեր: Այդ առումով բավականին անհասականալի է մոտեցումը:

– Լևոն Զուրաբյանը նշել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները տապալվեն, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի տապալումը, և եթե հաջողեն, ապա կլինի Սերժ Սարգսյանի հաղթանակը: Արդյոք սահմանադրական փոփոխություններո՞վ պետք է պայմանավորել Սերժ Սարգսյանի լեգիտիմացման հարցը:

– Յուրաքանչյուր իշխանություն, որ հանրաքվեի հարց է դնում և պարտություն է կրում, նշանակում է չի վայելում հասարակության վստահությունը: Ակնհայտ է, որ թուլանում է և նման բանից հետո քաղաքակիրթ երկրներում հրաժարական են տալիս, մենք բազմիցս դրա ականատեսը եղել ենք: Դա էլ տակտիկա է, իրավունք ունեն դեմ արտահայտվող քաղաքական գործիչները համախմբվել և քարոզել հակառակ տեսակետը: Սա քննարկումների փուլ է, և մեզ համար կարևոր է այն առումով, որ մենք մեր տեսակետներն ենք արտահայտում: Բացի այդ՝ արդեն առաջարկ է արվել, որ հանձնաժողովը տեքստին անցնելիս աշխատանքային խումբ ստեղծի, և կուսակցության փորձագետները մասնակցեն ու ի մի բերեն մոտեցումները: Այդ առումով պետք է սպասել:  Մենք դեռևս հավանություն ենք տվել հայեցակարգին, իսկ հայեցակարգը ինքնին փաստաթուղթ է, որը թվարկում է պրոբլեմները և լուծումների եղանակներ է առաջարկում, իսկ ինչպիսին կլինեն այդ լուծումները, կտեսնենք տեքստի հրապարակումից հետո: Այդ առումով գործընթացը, կարծում եմ, նորմալ է:

Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա, եթե խորհրդարանական կուսակցություններ են, իսկ բոլորը, ում հետ հանդիպել են, ներկայացված են ԱԺ-ում, ապա դա պրակտիկա է, ԱԺ-ի առօրյան է այդպիսին: Նույն անձնավորությունը, որին Դուք մատնանշեցիք, լինելով ՀԱԿ խմբակցության ղեկավար` յուրաքանչյուր քառօրյայից առաջ ուրբաթ օրերը մասնակցում է Գալուստ Սահակյանի հրավիրած խորհրդակցություններին, որպեսզի օրակարգն ընդունեն: Եվ տասնյակ անգամներ հանդիպում է ԱԺ նախագահի հետ, հարցուպատասխանի ժամանակ հարցեր են ուղղում այն ոչ լեգիտիմ կառավարության անդամներին, որոնց դեմ պայքարում են: Կամ պետք է ընդհանրապես որևէ հարաբերակցություն չլինի իշխանության հետ, որովհետև իշխանությունը չի կարող մասամբ ոչ լեգիտիմ լինի, մասամբ էլ` լեգիտիմ, կամ էլ պետք է առաջնորդվել ընդհանուր քաղաքական դաշտում առկա տրամաբանությամբ:

– Ի՞նչ ստացաք այդ այցից, արդյո՞ք Դուք Սերժ Սարգսյանի մոտ քաղաքական կամք նկատեցիք իսկապես քննարկելու, խնդիրները վեր հանելու առումով: Դուք ինքներդ էլ այցից հետո նշել էիք, որ հիմնական խնդիրը, որ առանձնացրել էիք, ընդդիմադիր գործիչների գործառույթների հետ կապված խնդիրն էր:

– Մենք ոչ տալիք ունեինք, ոչ էլ ստանալիք: Մենք առևտրի չենք գնում և բազար չենք անում: Սեղանին կա դրված հայեցակարգ, լսել ենք իշխող կուսակցության մոտեցումները, լսել ենք հիմնավորումները, թե ինչով են պայմանավորված այս փոփոխությունները, ասել ենք մեր տեսակետները, ասել ենք մեր առարկությունները և համաձայնել ենք, որ պրոցեսն ինքնին պետք է անցնի հրապարակավ, թափանցիկ, ու մասնակիցներ կունենանք այդ աշխատանքային խմբում, որոնք մեր տեսակետների համար կպայքարեն:

– Այսօր արդեն խոսակցություններ կան, որ սահմանադրական փոփոխություններ որպես այդպիսին տեղի չեն ունենա, և կունենանք մեր սահմանադրության ավելի կատարելագործված տեսակը: Արդյո՞ք սա կբավարարի Ձեր պահանջները:

– Ինձ համար նորություն էր, այդ մասին հանդիպման ժամանակ էլ խոսվեց, որ կա երկրորդ տարբերակ` այլընտրանքային նախագիծ, այսինքն՝ կիսանախագահականը` որոշակի փոփոխություններով, այսօրվա գործող համակարգը և խորհրդարանականը: Մեզ չի բավարարում: Եթե մեզ բավարարեր նախագահականը կամ կիսանախագահականը, ապա մենք հավանություն չէինք տա հայեցակարգին: Այսինքն՝ «Ժառանգություն» բլոկի մեր նախընտրական ծրագրում դրույթներից մեկն էր, որ Հայաստանը պետք է անցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Այդ առումով զարմանալի է, որ «Ժառանգության» ներսում ինչ-որ տարբեր կարծիքներ կան, որովհետև եթե քո ծրագրային դրույթն է, ապա ճիշտ է, որ այդ դրույթն իրականացվի:

– Հատկապես նշվեց, որ նրանք, ովքեր գնացել են Բաղրամյան 26,  Բաղրամյան 26-ի հաճախորդներն են:

– Մի երեք-չորս տեսակի արձագանքներ կան Facebook-ում: Կան մաքսիմալիստ երիտասարդներ, որը լրիվ հասկանալի է, քանի որ երիտասարդ տարիքում մարդիկ լինում են հեղափոխական, մաքսիմալիստ և պահանջում են, որ անհապաղ իշխանափոխություն լինի: Դա իրենց իրավունքն է: Կան երիտասարդներ, որոնք ուզում են իրենց տեղը զբաղեցնել քաղաքական դաշտում և իրենց թվում է, որ եթե ինձ պես քաղաքական գործչին հայհոյեն, դրանով իրենց կշիռը կբարձրանա՝ առանց հասկանալու, որ իմ կյանքը միշտ եղել է հանրային ուշադրության ներքո, ես թաքցնելու ոչ մի բան չունեմ և  ցանկացած ինձ հաճախորդ անվանողին կարող եմ իր տեղը ցուցադրել: Եվ ավելի շատ մարդիկ, ովքեր քննադատում են, նախընտրում են հանդիպել գաղտնի խողովակներով և ինչ-ինչ անձնական բաներ խնդրել: Նման գործելաոճը մերժելի է, անընդունելի է և անբարոյական:

– Պարոն Արզումանյան, Դուք այն պատգամավորներից էիք, ով Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությանը Ձեր ստորագրությունը դրեցիք և համակարծիք էիք:

– Այո՛, ես չեմ թաքցնում և նման ցանկացած նախաձեռնությանը կաջակցեմ: Ցանկացած իշխանություն` լինի Սերժ Սարգսյանը, թե մեկ ուրիշը, անցողիկ է, գնացող է, մենք խոսում ենք Հայաստանի ապագայի մասին: Հայաստանի մեր տեսլականը մեզ թելադրում է, որ ժողովրդավարության ճանապարհին մեզ ավելի հեշտ կլինի հաղթահարել խոչընդոտները խորհրդարանական այսպիսի համակարգով, որում Սահմանադրությամբ կերաշխավորվեն փոքրամասնության և ընդդիմության իրավունքները, ինստիտուցիոնալ ինչ-ինչ առավելություններ կտրվեն, և կբացառվի, որ ցանկացած մեծամասնություն թելադրի իր կամքը: Այդ առումով այնտեղ նախատեսվում է օրգանական օրենքների ներմուծում, որով որակյալ մեծամասնություն պետք կլինի, ինչը կնշանակի, որ առանց բանակցությունների, առանց փոքրամասնության հետ կոմպրոմիսի անհնար կլինի անցկացնել:

– Արդեն տեսակետներ են հնչում, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, սահմանադրական փոփոխություններ անելու ճանապարհին դեմ է կանգնում Ռուսաստանի որդեգրած քաղաքականությանը, և ընդհանրապես, Ռուսաստանը դեմ է Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելուն: Հնարավո՞ր է, որ այս ամենը իմիտացիոն գործողություններ լինեն, և պարզապես քաղաքական ուժերին զբաղեցնելու, ժամանակ խլելու նպատակ է դրված, ու Ռուսաստանը թույլ չտա Հայաստանում անգամ այս փոփոխությունն իրականացնել:

– Ես այդ կոնսպիրոլոգիաներին այնքան էլ դրական չեմ վերաբերվում և կարծում եմ, որ մենք այսքան խոսելով այն մասին, թե Ռուսաստանը մեզ թելադրում է, պետք է փորձենք: Եթե կա նման մտավախություն, ապա առավել ևս արժե լծվել այս գործին և ի հեճուկս Ռուսաստանի թելադրանքի՝ վերափոխել մեր կառավարման համակարգը: Միգուցե Ռուսաստանին այնքան էլ հաճելի չլինի, որ Հայաստանը նախընտրի եվրոպական հիմնական ժողովրդավարությունների կառավարման համակարգը: Մի քանի բացառությամբ՝ բոլոր եվրոպական երկրները խորհրդարանական համակարգ ունեն և որևէ խնդիր չունեն ո՛չ ներքին, ո՛չ արտաքին անվտանգության հետ, ինչի մասին այդքան խոսվում է: Այնպես որ, տեքստը կլինի՝ կաշխատենք: Սա հերթական օրենսդրական նախաձեռնությունն է, շատ կարևոր, բայց ընդամենը օրենք է: Տեսնենք, կբավարարվե՞ն մեր պահանջները՝ կքվեարկենք դրա օգտին, չեն բավարարվի մեր պահանջները` դեմ կլինենք:

– Սահմանադրագետները նշում են, որ թեև փոքր թերացումներ կան, բայց կատարյալ սահմանադրություն է և եթե գործի, մենք այլ իրականությունում կապրենք: Ի՞նչ երաշխիք, որ այս փոփոխված սահմանադրությամբ մենք ունենալու ենք իսկապես այլ իրավիճակ:

– Երևի թե ինչ-որ բան կատարյալ անվանելը կլիներ ոչ ճիշտ և երկրորդը՝ Հայաստանում շատ օրենքներ էլ չեն գործում: Հայաստանի քաղաքացիները օրենքի առջև հավասար չեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է օրենքներ չընդունենք, օրենքներ չփոխենք, այլ պարապ նստենք և ասենք, որ միևնույն է` չի գործում: Չի գործում այսօր, կգործի վաղը: Պետք է ամենօրյա պայքար լինի  օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելու առումով: Դա պրոցես է, միանգամից չի լինում, այնպես որ` դա շատ պեսիմիստական ու պասիվ մոտեցում է, որի կողմնակիցը չեմ: Իմ կարծիքով` որքան էլ այս սահմանադրությունը լավը լինի, եթե լավն է՝ կառավարման այսպիսի ձևը ավելի մեծ հնարավորություն է տալիս ավտորիտար ռեժիմ ստեղծելու համար, այսինքն` այն անձը, որը դառնում է նախագահ`  ստանձնում է իշխանության 100%-ը ու փորձում է թելադրել իր կամքը բոլորին: Սա ընդունելի չի ժողովրդավարության առումով: Այսինքն՝ 51% հավաքած մարդը մյուս 49-ին թելադրում է՝ ինչպես ապրել, իսկ խորհրդարանական համակարգում այդ 49-ը կարող են շատ մեծ դերակատարություն ունենալ և զսպել այդ 51%-ի ախորժակը ու փորձել օրենքներով և այլ հնարավորություններով ժողովրդավարացման գործընթացը խորացնել:

– 131 պատգամավորի փոխարեն խորհրդարանում ունենալ 75 կամ էլ 121 պատգամավոր, դա  փոփոխություն կարո՞ղ է մտցնել:

– Առաջին անգամ եմ լսում: Հիմա յուրաքանչյուր մարդ իր նախընտրած թիվն ունի:  Ինչ-որ բան հաշվի առնվել է ժամանակին 131 որոշելուց, կարծում եմ, որ դա նորմալ բան է: Էստոնիայում 101 պատգամավոր է, և դեռևս չեն կործանվել, ապրում են: Ապրենք՝ կտեսնենք: Առաջարկներ լինեն` կքննարկենք: Դա նաև կախված է նրանից, թե որքան ընտրողներ կլինեն ամեն շրջանում, մեծամասնական համակարգ մնում է, թե ոչ: Մենք դրան կտրականապես դեմ ենք ու կարծում ենք, որ պետք է համամասնականի անցնել: Այնպես որ` դեռևս ամեն ինչ առջևում է, դեռևս պետք է աշխատենք տեքստի վրա:

– Արդյոք հանդիպմանը երաշխքիներ տրվե՞լ են, որ վերարատադրության խնդիր չի լուծվում այս փոփոխություններով:

– Հայատարարվել է, որ գործող նախագահը չի հավակնում ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ-ի նախագահի պաշտոններին:

– Իսկ Սերժ Սարգսյանն անձամբ ասե՞լ է այդ մասին ձեզ հետ հանդիպման ժամանակ:

– Այո՛, բայց նորից եմ կրկնում` ժամանակը ցույց կտա: Այն, որ ցանկություն ունի ցանկացած իշխանություն վերարատադրվի` ակնհայտ է, այն, որ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ թույլ չտա` դա էլ է ակնհայտ: Կաշխատենք, կտեսնենք: Քաղաքական դաշտում բոլորը իրենց քրիստոսներ են սկսել անվանել, մեկը խոստովանահոր դեր է ուզում կատարել, մեկը ինքը անարատ է և անսխալական, բայց եթե ամեն մեկը իր գործով զբաղվեր, վաղուց Հայաստանը կարգին պետություն կլիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում