Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Երրորդ մասում Գոռիկը բորբոքվել է «արա»-ով դիմելուց ու դանակը խրել է Համլետի «դոշի» մեջ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ սկսվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 19-ամյա Գոռ Սարգսյանը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում հանդիպել է նույն թաղամասի բնակիչ, իր ծանոթ Համլետին:

Վերջինս խոսակցության ժամանակ Գոռին դիմել է «արա»-ով:

Գոռը, առաջադրված մեղադրանքի համաձայն, աննշան առիթն օգտագործելով՝ խուլիգանական դրդումներով դանակով դիտավորությամբ հարվածել է Համլետի կրծքավանդակին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գոռ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Դատարանում, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը մեղադրողի կողմից հրապարակվելուց հետո ամբաստանյալ Գոռ Սարգսյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Դատարանը որոշեց հարցաքննել տուժողին, վկաներին, հետազոտել գործում եղած այլ ապացույցներն ու փաստաթղթերը, ապա հարցաքննել մեղքը չընդունող ամբաստանյալ Սարգսյանին:

Հարցաքննվեց տուժող Համլետ Մ.-ն:

Դատարանի հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, երիտասարդ տուժողն ասաց. «Չեմ զբաղվում»:

Նա հայտնեց, թե ամբաստանյալ Գոռի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել ու հիմա էլ նորմալ հարաբերությունների մեջ է:

Դեպքի մասին տուժողն ասաց, թե այդ օրը շուտ է արթնացել և շուտ՝ ժամը 14-15-ին, տանից «աննպատակ» դուրս է եկել, խաչմերուկում տեսել է Գոռին, խոսելու ժամանակ նրան ասել է՝ արա. «Գոռը դրանից վրդովվեց ու՝ տենց»,- կարճ կապեց տուժողը:

Համլետն ասաց, թե հարվածի պահը չի էլ զգացել, վերքը հետո է տեսել: Դեպքը կարճ է տևել, ըստ տուժողի՝ մոտ 5 րոպե: Ինքը չի նկատել՝ Գոռն ինչով հարվածեց:

Տուժողը պնդեց, թե դեպքի պահին շենգավիթյան խաչմերուկում ինքն ու Գոռը երկուսով էին: Խաչմերուկում հանդիպելով՝ գնացել են մոտակա շենքի բակ՝ ցայտաղբյուրից ջուր խմելու: Դրանից հետո է ծագել վիճաբանությունը:

Նախաքննական ցուցմունքում տուժողն ասել է, որ Գոռ Սարգսյանին գիտեր անունով, նրա ազգանունը գործի քննության ժամանակ է իմացել:

Երբ ինքը խաչմերուկում տեսել է Գոռիկին, նրա կողքին էլի տղաներ են եղել, ում ինքը չէր ճանաչում: Բայց ինքն ու Գոռն առանձնացել են, գնացել են շենքի բակից ջուր խմելու, իսկ երբ սկսել են վիճաբանել, իրենց կողքին այլևս ոչ ոք չի եղել:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ դեպքի պահին Գոռը տուժողին «մի քիչ խմած» է թվացել:

«Ես «արա» ասեցի, նա շատ ծանր տարավ, բորբոքվեց, վրա եկավ, բրթեցի: Հրմշտոցի ժամանակ ծակոց զգացի դոշիս… Գոռը ֆռռաց ու գնաց… Ես քայլելով տուն գնացի, ընթացքում տեսա՝ շորերս արյունոտվում են… Պառկեցի դիվանի վրա, մարդիկ հավաքվեցին… շտապօգնություն կանչեցին… Հիվանդանոցում վիրահատել են, երեք օր պահել են վերակենդանացման պալատում… Գոռն ինձ հետ թշնամություն չի ունեցել… Հարվածի պահը նկարագրել չեմ կարող…»:

Ավելի վաղ գրած բացատրության մեջ տուժողը նշել էր, թե աղմուկ ու հայհոյանքներ է լսել, դուրս է եկել, որ զգուշացնի, գլխի հատվածում հարված է եղել, ուժեղ ցավ, ու ինքն էլ ոչինչ չի հիշել…
Սրա վերաբերյալ տուժողն ասել է, թե ճիշտ չի ասել, որովհետև սկզբում չի ցանկացել Գոռին վնասել, բայց հետո հասկացել է, որ իրականությունը պիտի ասի…

Տուժող Համլետը դատարանում ասաց, թե ամբաստանյալից բողոք կամ պահանջ չունի: Իրեն առաջարկվել է հիվանդանոցային ծախսերի հատուցում, բայց ինքը հրաժարվել է:

Տուժող Համլետի մայրը՝ Մարինեն, գործով վկա է: Նա դատարանում հայտնեց, թե դեպքի ժամանակ ինքը տանը չի եղել, աշխատանքի է եղել: Նա ռեստորանում մատուցողուհի է աշխատում:

Մոր սիրտը ինչ-որ բան է վկայել, զանգել է որդու հեռախոսին, նա չի պատասխանել, հետո զանգել է մոտ հարևանուհուն: Վերջինս ասել է, որ Համլետին դանակով խփել են, շտապօգնություն են կանչել:

Մայրը խառնվել է իրար, նրա գործընկերուհին մեքենայով նրան տարել է տուն, որտեղ «լիքը մարդ էր հավաքված… ասին՝ Գոռոն ա խփել…»:

Մարինեն ասաց, թե ամբաստանյալից բողոք չունի, մի թաղի էրեխեք են. «Էնքանով գոհ եմ, որ իմ էրեխեն ողջ ա մնացել… Ես չեմ էլ ուզում դատարան գալ, ոչ մի բանի մասնակցել…

Վկան ասաց, որ տան մոտ հավաքված հարևաններն են ասել, թե «Կյաժ» մականունով Արտակի եղբորորդի Գոռիկն է դանակով Համլետին խփել:

Վկա Նաիրան տուժող Համլետի հորաքրոջ աղջիկն է: Նրանք նույն հասցեում են բնակվում՝ նույն բակի տարբեր տներում:

Վկան ասաց, որ ինքը տանն է եղել, ձայներ է լսել ու բակ է դուրս եկել: Տեսել է քեռու տղա Համլետին՝ արյունոտ շորերով: «Արյան մեջ կորած էր, լվացել-մաքրել եմ, մինչև սկոռին կգար ու նրան կտաներ… Համլետը չէր ասում՝ ով ա խփել, ասում էր՝ ամեն ինչ լավ ա… Լսել եմ՝ Գոռիկն ա խփել… Թաղի ապրողներն էին ասում՝ տան մոտ հավաքված… »:

Վկա Արմենը տուժող Համլետի մոտ հարևանն է, ինչպես նաև Համլետի մտերիմ ընկերոջ հայրը: Նա դատարանում ասաց, թե դեպքի մասին իմացել է «քաղմասում»: Երբ ինքը մոտեցել է Համլետենց տան մոտ հավաքվածներին, ասել են, թե Համլետին տարան հիվանդանոց՝ սրտի նոպա էր ունեցել, կամ ընկել էր…

Վկան հիշատակեց ինչ-որ «ռեպլիկներ» անողների՝ ովքեր ենթադրել էին, թե ընկնելուց Համլետի դոշը վնասվել է…

Վկան ենթադրություն արեց, թե դեպքի հաջորդ օրը իրեն որպես վկայի «քաղմաս» էին կանչել, որովհետև ինքը հարևան է: «Քաղմասում» ասել են՝ դանակով հարված է եղել, իսկ վկան պատասխանել է, թե ինքը ոչինչ չգիտի, ոչինչ չի տեսել…

Միայն նախագահողի հարցերից հետո վկան «հիշեց», որ իր տղան տուժող Համլետի մտերիմ ընկերն է, «մի հայաթի էրեխեք են»:
Վկան պնդեց, թե դեպքի օրն իր տղան տանը չի եղել, ընկերոջ հետ գնացել էր… հանգստանալու. «Մի քսան օր հետո վերադարձավ…
Հիմիկվա ջահելները… գնում են ու չեն ասում, թե ուր են գնում հանգստանալու…»:

Չնայած տուժողի մայրը դատարանում հայտնեց, թե հենց այս հարևանն է իրեն ասել, որ Համլետին դանակով խփել է «Կյաժ» մականունով Արտակի եղբորորդի Գոռիկը, բայց վկան ասաց, թե ինքը դեպքի օրը տուժողի մայրիկին չի տեսել և ընդհանրապես, ինքն էն մարդը չի, որ մարդկանց մականուններով՝ «ածական անուններով» անվանի, դա բացառված է…

Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, թե բակում մոտեցել է դանակահարված Համլետին, տեսել է նրա վերքը, որ «ուռչում էր», լուրջ վերք էր, և պահանջել է, որ շտապօգնություն կանչեն…
Ամբաստանյալի շահերի պաշտպանը նիստի սկզբում հանդես եկավ միջնորդությամբ՝ ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու մասին՝ հիմնավորելով, որ ամբաստանյալի հայրը վատառողջ է, հաշվառված էհամապատասխան կլինիկայում, հնարավոր է՝ նրա հիվանդությունը ժառանգաբար նաև որդուն անցած լինի, իսկ այդ դեպքում պետք է փորձաքննությամբ որոշվի իր պաշտպանյալի մեղսունակության հարցը:

Ամբաստանյալը դեմ չէր, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի:

Դատարանը այս միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչև հետազոտվեն գործում առկա այն փաստաթղթերը, որոնց հղում էր արել պաշտպանն իր միջնորդության մեջ:

Հաջորդ նիստին՝ մարտի 25-ին, կշարունակվի մնացած երկու վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում