Երեկ «Միկա» մարզահամալիրում կայացավ Եվրագավաթի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը` «Հատիս»- «Էլիտզուր»: Այս խաղասկզբում մեր աղջիկները ընտրեցին հեռու տարածություններից նետումների մարտավարությունը, սակայն մեր թիմը հազվադեպ էր այդ նետումները դիպուկ իրականացնում, ինչի արդյունքում հենց խաղասկզբում «Հատիս»-ը մրցակցին սկսեց զիջել 10 միավորով: Երկրորդ քառյակում մերոնց հաջողվեց միավորների տարբերությունը կրճատել եւ հասցնել 5 միավորի, իսկ ահա երրորդ քառյակում «Հատիս»-ը հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Սակայն խաղի վերջնամասում հյուրերը ավելի դիպուկ էին, որի արդյունքում էլ գրանցվեց 69-82 հաշիվը` հօգուտ «Էլիտզուր»-ի : «Հատիս»-ը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: