Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

««Ժառանգության» խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց հետո նրա մոտ գնալն էր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, կխնդրեի անդրադառնալ «Ժառանգության» հետ կապված վերջին զարգացումներին: Ձեր կարծիքով՝ ի վերջո ո՞վ էր կայացրել Բաղրամյան-26 գնալու որոշումը:

– Թեպետ ես վերջին շրջանում չեմ ներկայացնում «Ժառանգության» դիրքորոշումը, բայց կողքից իմ տպավորությունը հետևյալն է. վարչությունն ունեցել է խորհրդակցություն, որի ընթացքւոմ անդամների մեծ մասը դեմ է արտահայտվել Բաղրամյան-26 գնալուն, որից հետո հարցը ներկայացվել է հանրապետությունից բացակայող Րաֆֆի Հովհաննիսյանին, և կարող եմ ենթադրել, որ ներկայացնողն էլ եղել է Ռուբիկ Հակոբյանը, և վերջինիս խոսքով՝ Հովհաննիսյանին ներկայացվել է, որ վարչությունը կողմնակից  է նախագահական գնալուն: Հիմա կարծում եմ, որ «Ժառանգությունը» ճիշտ է վարվում՝ հարցը տեղափոխելով իր ներքին ատյաններ:

– Իսկ Ձեր կարծիքով՝ եթե ամեն դեպքում վարչությունը կողմ լիներ նախագահական գնալուն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դեմ, կգնա՞ր վարչությունը նախագահական, թե՞ ոչ:

– Ես կարծում եմ՝ դժվար թե գնար, բայց փաստն այն է, որ Ռուբեն Հակոբյանն ասում է, որ վարչությունը կողմ է եղել, իսկ վարչության անդամներն ասում են, որ վարչությունը դեմ է եղել: Այսքանից հետո մնում է ենթադրել, որ Ռուբիկ Հակոբյանը հարցը ճիշտ չի ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց կրկնում եմ՝ եթե Րաֆֆին դեմ լիներ, կարծում եմ՝ վարչությունը չէր գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն տարածեց: Կարդալով այդ հայտարարությունը՝ Դուք ինքներդ ի՞նչ հասկացաք. նա ի՞նչ նկատի ուներ՝ դավադրություններ ասելով:

– Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ Րաֆֆին խոսում էր, ինչ-որ հիասթափություն էր հայտնում և չէր հերքում, որ «Ժառանգությունը» ընդունել է Սերժ Սարգսյանի ոչ ֆորմալ հրավերը, բայց նաև ափսոսանք էր հայտնել, որ այդ հանդիպումն ինքնանպատակ է եղել: Դրա հետ մեկտեղ Րաֆֆին ինչ-որ դավադրության մասին էր խոսում, իսկ թե ինչ էր դա իրենից ենթադրում, և ավելի լայն իմաստով նա ինչ նկատի ուներ՝ ինքը կգա և կմեկնաբանի, քանի որ դա իր տեքստի ամենադժվար մեկնաբանելի հատվածն էր:

– Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյանի նախաձեռնած այդ հանդիպումները, Ձեր կարծիքով, իրականում ի՞նչ նպատակ էին հետապնդում: Արդյոք նա դրանով դե ֆակտո քաղաքական ուժերին մասնակի՞ց դարձրեց սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

– Այո, այդ օրը Սերժ Սարգսյանն ամենևին իր առաջ չէր դրել կուսակցությունների դիրքորոշումը պարզելու նպատակ, քանի որ բոլոր կուսակցությունները իրենց նախընտրական ծրագրերում գրում են, թե ինչպես են պատկերացնում երկրի կառավարման  կարգը: Սերժ Սարգսյանին ավելի կարևոր էր Բարգավաճի հետ կատարվածից հետո ստարտ տալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին և հստակ գիծ գծել, թե ովքեր են գծից այս կողմ, իսկ ովքեր՝ այն կողմ: Նրան այդ օրը ավելին էր պետք, քան քննարկման բուն բովանդակությունը: Նա ուզում էր Բարգավաճի հետ կատարվածից հետո հասկանալ, թե ովքեր կմնան գծի այն կողմում, իսկ ովքեր կանցնեն գիծը: Սերժ Սարգսյանը շատ խորամանկ քայլ արեց, ըստ էության:

– Իսկ Ձեր կարծիքով՝ Բաղրամյան-26 գնացածները չէի՞ն հասկացել Սերժ Սարգսյանի այդ նպատակը:

– Չգիտեմ, բայց եթե, օրինակ, «Ժառանգության» անդամները պնդում են, թե վարչությունում քննարկել են այդ հարցը, և բոլորը դեմ են արտահայտվել, ուրեմն իրականում քննարկել են: Բայց այստեղ խնդիրը ոչ այնքան այն է, որ «Ժառանգությունը» ներգրավվում է  սահմանադրական փոփոխությունների մեջ, քանի որ «Ժառանգության» ծրագիրը խորհրդարանական կառավարման օգտին է, այլ այն, որ հանդիպման գնացել են մի փոքր վաղ արված կոշտ հայտարարություններից հետո՝ Սերժ Սարգսյանին ասելով, որ նրան չեն ճանաչում, և որ նա չէ, որ պետք է փոփոխություններ անի: Նա պետք է հեռանա: Սա է եղել եռյակի շարժման տրամաբանությունը և պլատֆորմը: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ հենց սրա տակ ստորագրելուց հետո գնում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Խնդիրը հենց այս կոշտ հայտարարություններից հետո նրա մոտ գնալն է, ոչ թե խորհրդարանական կառավարմանը կողմ արտահայտվելը:

– Պարոն Սաֆարյան, իսկ Ձեր կարծիքով՝ այս ամենն ինչպե՞ս կազդի «Ժառանգության» վարկի վրա:

– Լավատես չեմ, քանի որ հանրությունը միշտ հստակություն է սիրում: Ընտրողը, համակիրը սիրում է չսխալվող քաղաքական ուժ: Իսկ եթե քաղաքական ուժը պարբերաբար սխալներ է  թույլ տալիս, բնականաբար՝ դա չի կարող չազդել  կուսակցության հեղինակության վրա: «Ժառանգությունը», իհարկե, ունի համակիրների լայն բանակ, ովքեր կուսակցությանը կներեն ցանկացած սխալ, բայց եթե մենք խոսում ենք ավելի լայն շերտերի ներգրավման մասին, ապա այստեղ խնդիրներ կունենա «Ժառանգությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում