Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Անընդունելի է, որ ԼՂ հակամարտության միակ «խաղացողը» Մոսկվան է. ԵԽ փոխնախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեսկին: Վերջինս մարտի 16-18 Հայաստանի Ազգային ժողովում մասնակցեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին:

– Պարոն Չարնեսկի, առաջիկայում  Եվրամիությունը արևելյան գործընկերության անդամ պետություններին կառաջարկի նոր փաստաթուղթ, որը հաշվի կառնի անդամ երկրների առանձնահատկությունները: Արդեն իսկ հայտարարվում է, որ Հայաստանի նկատմամբ  կցուցաբերվի տարբերակված մոտեցում։ Հետաքրքիր է՝ դա իրենից ի՞նչ է ենթադրում: Ի՞նչ որակի փաստաթուղթ կարող է սպասել Հայաստանը՝ հաշվի առնելով  մեր երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Դուք շատ լավ հիշում եք, որ երբ մի քանի տարի առաջ մենք հավաքվում էինք, Արևելյան գործընկերությունը փոքրիկ երեխա էր, մենք 6 գործընկեր ունեինք՝ Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան և Բելառուս: Հիմա դրանց կեսը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ստորագրել և վավերացրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ձեր երկիրն ընտրել է մոտ և ֆորմալ հարաբերություններ Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների հետ: Մենք դա ընդունում ենք, բայց չենք ուզում  Հայաստանի առաջ փակել դռները: Մենք առաջարկելու ենք հատուկ համաձայնագիր՝  գուցե առանց քաղաքական բաղադրիչի, բայց այնտեղ կլինեն  շատ կոնկրետ տնտեսական առաջարկներ։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը, որ մենք առաջարկում ենք Հայաստանին, կլինի  կարևոր քայլ առաջ  և Ձեր երկրին քաղաքականությունը հավասարակշռելու  հնարավորություն կտա միջազգային հարթակում, նկատի ունեմ՝ Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության և  Եվրոպայի ու Եվրամիության միջև:

Բայց չե՞ք կարծում, որ Հայաստանին ցույց տրված տարբերակված մոտեցումը վնաս է  հենց Եվրամիության համար: Արևելյան գործընկերությունում  Հայաստանին տալով ցածր և, օրինակ, Բելառուսին համարժեք կարգավիճակ՝ Եվրամիությունն ինքն իրեն հեռացնում և  էլ ավելի  է թուլացնում իր ներկայությունն ու դիրքերը Հարավային Կովկասում:

Նախ նշեմ, որ Դուք հնարավորություն ունեիք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, բայց չստորագրեցիք:  Մի քանի պատճառներով դուք նախընտրեցիք գործնական հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ՝ դա  է իրականությունը, դա է ճշմարտությունը: Այս իրավիճակում դուք ընտրեցիք Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից  տարբերվող կարգավիճակ:

Հիմա մենք  պետք է գտնենք լավ լուծում երկու կողմերի համար էլ: Մենք այս դեպքում պետք է խոսենք ավելի շատ տնտեսության և ոչ քաղաքականության մասին, թեպետ շատ հաճախ հակառակի մասին է  խոսվում:

Եվրամիությունը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությոան խաղաղ կարգավորումը Եվրամիության համար գերնպատակ  է, և որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է: Այս հայտարարությունն իրենից ի՞նչ է  ենթադրում: Ի՞նչ պետք է անի Եվրամիությունը  ստատուս քվոն փոխելու համար, եթե այն որակում է «անընդունելի»:

Դուք տեսնում եք, որ հիմա Ռուսաստանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր կատարում: Շատ հաճախ սատարում է Հայաստանին, բայց երբեմն նաև՝ Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորումը հիմա կախված է Ռուսաստանից, ինչը Հայաստանի համար անհարմար իրավիճակ է ստեղծում: Ոչ միայն Հայաստանի, Եվրամիության համար՝ նույնպես: Ես կարծում եմ, որ պետք է աշխատել՝ հասնելու այս հակամարտության իրական կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ բանակցությունները վերսկսելու ժամանակն է: Ես պետք է նշեմ, որ հիմա միայն Ռուսաստանն է այս հակամարտության խաղացողը, ինչը անընդունելի է, որովհետև հիմա Ռուսաստանը չի գտնում լավ, դրական և երկարաժամկետ լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում