Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Մեծագույն խոչընդոտ ունենք հասարակության համար՝ ապագայի մթությունն է

Այսօր վաղամեռիկ քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Հայրապետյանը զոհվեց 1999 թվականի մարտի 9-ին Երևանի Բաղրամյան փողոցում (թիվ 76 դպրոցի մոտ)` վրաերթի ենթարկվելու հետևանքով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս օրերին, որպես հասարակագիտական ստուգատես, անցկացվում են քաղաքագետ, արևելագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի օրեր: Այսօր էլ նրա ծննդյան օրվա կապակցությամբ Վահան Արծրունու և կրթահամալիրի երգչախմբի համերգը տեղի ունեցավ:

«Տիգրանը եղավ իր ժամանակի ուսումնասիրողը: Ես, օրինակ, քաղաքագիտության նկատմամբ հետաքրքրությունը Տիգրանի հոդվածներով եմ բավարարել, և նա ինձ վրա ունեցել է ուղիղ ազդեցություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով, մեզ հիմա պակասում է մեր ապրած կյանքի, մեր ժամանակի, մեր երեխաների նկատմամբ հարգանքը, անտարբեր վերաբերմունք է: Մինչդեռ` կյանքը պետք է ապրես լիարժեք, հարգանքի հետ: Ըստ Բլեյանի` եթե փոխանցվեն գործիքներ` սեր, հմտություն, կարողություն և պատասխանատվություն, ուսումնասիրության արդյունքում դու պետք է քո կյանքի խնդիրները լուծես:

Հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանն էլ նշեց. «Մի կողմից մենք ասում ենք` անփոխարինելի մարդ չկա, մյուս կողմից` կյանքի ընթացքում հասկանում ենք, որ ամեն մարդ ունի իր տեղը, իր գործը, իր առաքելությունը, որ տանում է առաջ, և երբ այդ մարդն այլևս չկա, բացն ամեն դեպքում կա»:

Հիմա, ըստ նրա, առաջին հերթին` պրոֆեսիոնալ կազմակերպված քաղաքագիտական միտք չկա: Տիգրանը նաև հրապարակախոս էր, ու թեև հրապարակախոսություն կա Հայաստանում` քիչ թե շատ բարձր մակարդակի վրա, բայց քաղաքագիտական միտք, պրոֆեսիոնալ քաղաքագիտություն այնպես, ինչպես նա էր հասկանում, այնպես, ինչպես նա էր կարողանում վերլուծել, չկա: Նա կարծես մի առանձին դպրոց լիներ իրենով:

«Նա չհասցրեց այդ դպրոցը հիմնել և հիմնավորել: Ես անձամբ կուզենայի, որ նա կարողանար հիմնել այդ քաղաքագիտական դպրոցը` իր մեթոդաբանությամբ, պատմության քննությամբ և այսօրվա իրողությունների ճշգրիտ վերլուծությամբ, նաև Հայաստանի ապագա ռազմավարության մշակման քաղաքականությամբ»,- հավելեց Նազենի Ղարիբյանը:

Ըստ նրա` ինքը ոչ թե զուգահեռներ է անցկացնում Տիգրան Հայրապետյանի ժամանակների և այսօրվա միջև, այլ, ընդհակառակը, հակադրություններ, քանի որ 90-ականներին մեր կյանքը ծանր էր, ցուրտ էր, լույս չունեինք, պատրեազմի մեջ էինք, բայց 90-ականների հասարակության  սպասելիքները, ձգտումները, մղումներն էին տարբեր, համախմբվածություն կար ժողովրդի մեջ, մարդիկ հույս ունեին: Այսօր հակառակն է՝ ամեն ինչ կա, առօրյա ուտելիքի խնդիր չունենք, բայց մի մեծագույն խոչընդոտ ունենք հասարակության համար՝ ապագայի մթությունն է:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում