ՀՀՇ Գյումրիի խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց, որ վերջին հանրահավաքը լայն արձագանք է գտել Շիրակի մարզում:
«Հանրահավաքին չմասնակցած, այլ միայն թերթերով կամ ինտերնետով հետևած մարդկանց կողմից այսօր վաղ առավոտից զանգեր եմ ստանում, նրանք այցելում են գրասենյակ և իրենց պատրաստակամությունը հայտնում մասնակցելու ապրիլի 28-ի հանրահավաքին»,- ասաց նա` հավելելով, որ մարդկանց ոգևորել, ուղղորդել է նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածը` քաղաքական օրակարգի վերաբերյալ:
Մեր հարցին, թե իշխանությունները մինչ այդ կգնա՞ն երկխոսության, թե՞ կլինի ջրբաժանը, Գրիգորյանը նշեց. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ Կոնգրեսն ունի իր հստակ ձևավորված օրակարգը` հաջորդ քայլերի վերաբերյալ: Իշխանության փոխարեն, չեմ ուզում պատասխանել, թող իրենք պատասխանեն, դա ինձ չի հետաքրքրում»,- նշեց նա: