Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան թմրանյութերի առաքման տարանցիկ երկրներ են. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Ադրբեջանական Аze.az կայքի փոխանցմամբ, ԱՄՆ Պետքարտուղարության 2010 թվականի «Մարդու իրավունքների» զեկույցում անհանգստություն է հայտնվել այն կապակցությամբ, որ Իրանից ու Աֆղանստանից թմրանյութերը Եվրոպա են ներթափանցում Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով:

Պետքարտուղարության զեկույցում ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ հունվարից Իրանի և Վրաստանի միջև ուժի մեջ մտած անցագրային ռեժիմի մեղմացումը Վրաստանին դարձնում է թմրանյութերի առաքման խոշորագույն միջանցքներից մեկը` հաշվի առնելով նաև նրա աշխարհագրական դիրքը:

Վիզային ռեժիմի վերացումը նշանակում է, որ Վրաստանով տարանցվող թմրանյութերի հոսքը կմեծանա, քանի որ սահմանի հատման ժամանակ Իրանի քաղաքացիներն այլևս լիարժեք ստուգման չեն ենթարկվի: Նշվում է, որ Աֆղանստանից ափիոնի 40 տոկոսի առաքումն իրականացվում է Իրանի միջոցով:

Զեկույցում նշված է նաև այն մասին, որ Աֆղանստանից ու Իրանից թմրանյութերը համայն աշխարհ են առաքվում երկու ճանապարհով: Դրանցից մեկն ունի հետևյալ երթուղին. Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան-Արևմտյան Եվրոպա, իսկ երկրորդը` Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Հունաստան-Եվրոպա:

Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականի օգոստոսի վերջին հրապարակված ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչության (United Nations Office on Drugs and Crime, UNODC) տարեկան զեկույցում նշված էր, որ աշխարհի և ոչ մի երկիր, չհաշված 19-րդ դարի կեսերի Չինաստանը, չի արտադրում այնքան թմրանյութ, որքան ժամանակակից Աֆղանստանը:

UNODC-ի տվյալներով, համաշխարհային շուկայում հայտնված ափիոնի 90 տոկոսն ունի աֆղանական ծագում: Գերմանացի քաղաքագետ Վիլյամ Էնգդհալի կարծիքով, ամերիկյան զինուժը Աֆղանստանում է գտնվում նաև այն նպատակով, որ վերահսկի ափիոնի աճեցման և առաքման աշխարհի ամենախոշոր աֆղանական շուկան, և թմրանյութերն օգտագործի հատկապես Ռուսաստանի դեմ, իսկ ստացված գերշահույթներն ուղղի ճգնաժամից տուժած ամերիկյան ֆինանսական համակարգի վերականգնմանը։

2001թվականին Թալիբանի վարչախմբի իշխանության օրոք Աֆղանստանում հավաքում էր ընդամենը 185 տոննա ափիոն, իսկ դրանից 8 տարի անց` 43 անգամ ավելի՝ 8000 տոննա։

UNODC-ի 2009 թվականին հրապարակած տվյալներով, Ռուսաստանը դարձել է հերոինի խոշորագույն շուկա՝ սպառելով այդ թմրանյութի տարեկան արտադրանքի 20 տոկոսը։ ՄԱԿ-ի տվյալներով, վերջին 10 տարում թմրամոլների թիվը Ռուսաստանում աճել է 10 անգամ `հասնելով 1,5 միլիոն մարդու։

Ռուսաստանում տարեկան օգտագործում են 75-80 տոննա հերոին, այսինքն՝ ավելի շատ, քան Չինաստանը (45 տոննա), ԱՄՆ-ը ու Կանադան (20 տոննա) միասին, իսկ թմրանյութերի գնման համար Ռուսաստանում ծախսվում է 13 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում