Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի կառավարման համակարգի ընտրությունը կախված է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունից

Որ ուղղությամբ կընթանան սահմանադրական բարեփոխումները. գործող նախագահական կառավարման համակարգը կպահպանվի որոշակի փոփոխություններով, թե, այնուամենայնիվ, տեղի կունենա կառավարման համակարգի արմատական փոփոխություն, և Հայաստանը կդառնա խորհրդարանական կառավարմամբ երկիր: Այս հարցի պատասխանը, ըստ որոշ մասնագետների, կախված է ոչ այնքան Հայաստանում ընթացող քննարկումներից, որքան արտաքին ազդակներից: Ըստ այդմ՝ կառավարման խորհրդարանական մոդելը համարվում է եվրոպական արժեհամակարգին Հայաստանի հավատարմության և նվիրվածության ապացույց, և ինչպես հայտարարում էր ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Եվրանեսթի» քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանը չնայած անդամակցել է ԵՏՄ-ին, սակայն անցկացնում է այնպիսի սահմանադրական բարեփոխումներ, որոնց արդյունքում Հայաստանի սահմանադրական կարգը կլինի եվրոպական արժեքային համակարգի շրջանակում: Իսկ եթե Հայաստանը պահպանի կառավարման նախագահական համակարգը, ապա կստացվի, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, ունենում է այնպիսի կառավարման համակարգ, որը էտալոնային է այդ համակարգի երկրներում:

Այս պահին Հայաստանը պահում է իրեն այնպես, ինչպես մինչև 2013 թ. սեպտեմբերի 3-ը, երբ մի կողմից հայտարարում էր, որ երկիրը պատրաստվում է ստորագրել ասոցացման համաձայնագիր ԵՄ երկրների հետ, բայց մյուս կողմից ռազմավարական համագործակցություն էր ծավալում Ռուսաստանի հետ: Սերժ Սարգսյանն այս դեպքում ևս որդեգրել է և-և-ի քաղաքականությունը՝ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին հանձնարարելով նախապատրաստել փոփոխությունների երկու նախագիծ՝գործող Սահմանադրության բարեփոխված տարբերակը և անցում կառավարման խորհրդարանական տարբերակին:

Քաղաքական շրջանակներում հակված են այն տեսակետին, որ Ռուսաստանի համար Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունն անընդունելի է, և այն կարող է վատ ազդանշան լինել ԵՏՄ մյուս անդամ երկրների համար, որտեղ կառավարման խորհրդարանական համակարգը համարում են անպատասխանատվության և անիշխանության հոմանիշ: Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանա, որ Հայաստանում միաժամանակ լինի ֆորմալ նախագահ, ով համարվում է պետության գլուխը, բայց զրկված է կառավարչական լծակներից, և վարչապետ, ով օժտված է փաստացի իշխանությամբ և կարող է հանդես գալ որպես իշխանության լիիրավ կրող, սակայն չի համարվում պետության գլուխ:

Հենց այդ պատճառով ռուսները ցանկանում են, որ Հայաստանում լինի մեկը, ով տիրապետում է իրական իշխանությանը, և ով կարող է պատասխանատու լինել որոշումների կայացման համար, իսկ եվրոպական պառլամենտարիզմը ռուս սահմանադրական իրավունքի և՛ պետության, և՛ իրավունքի տեսության մասնագետների համար մի այնպիսի ախտ է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ, և այդ ախտը իմաստ չունի բերել և փաթաթել ԵՏՄ երկրների վզին. ասում են որոշ քաղաքական մեկնաբաններ և սահմանադրական իրավունքի մասնագետներ, ովքեր տեղյակ են իրերի վիճակին:

Բայց Հայաստանը շարունակում է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը և փորձելու է շրջանառության մեջ պահել սահմանադրական փոփոխությունների երկու տարբերակներն էլ: Եթե ռուսներին հաջողվի համոզել, որ կառավարման համակարգի փոփոխության մեջ ոչ մի վտանգ էլ չկա, որ եթե նույնիսկ անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգին, ապա իշխանության իրական տերը և պատասխանատուն լինելու է վարչապետը, հետևաբար հնարավոր է, որ Հայաստանում իսկապես տեղի ունենա կառավարման համակարգի փոփոխություն, և Հայաստանի իշխանությունները կարողանան հայտարարել, որ չնայած Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին, սակայն քաղաքական հարցերում գնում է եվրաինտեգրման ճանապարհով, որ արժեքային համակարգը մեզ մոտ եվրոպական է: Եթե ռուսներին հնարավոր չլինի համոզել այդ փոփոխությունների անվտանգ լինելու մեջ, ապա կլինի այնպես, ինչպես եղավ 2013 թ. սեպտեմբերի 3-ին. Հայաստանի խորհրդարանը կքվեարկի հօգուտ գործող նախագահական համակարգը բարեփոխելուն ուղղված սահմանադրական փոփոխությունների տարբերակի:

2013 թ. Արևելյան գործընկերության անդամ երկրների համար կարևոր միջոցառումը Վիլնյուսի գագաթնաժողովն էր, որի ընթացքում Վրաստանը ստորագրեց, իսկ Մոլդովան նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Այս տարի նախատեսվում է Ռիգայի գագաթնաժողովը: Հայաստանի եվրաինտեգրացիայի հույս փայփայող ուժերը կարծում են, որ եթե Սահմանադրության հարցում հնարավոր եղավ անցկացնել խորհրդարանական կառավարման մոդելը, Հայաստանը կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին որպես եվրոպական արժեքներ դավանող և այդ արժեքներով ապրող երկիր, և կարող է հույս փայփայել, որ մեզ հետ կստորագրվի ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Ավելին չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվի հենց տարեվերջին, որպեսզի եվրոպացի գործընկերները տեսնեն ու համոզվեն, թե Հայաստանը որքան հավատարիմ և նվիրված է եվրոպական արժեհամակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում