Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մանդատների բազայի կամ կարկանդակի առաձգականությունը

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, և որը, ըստ էության, լինելու է առաջիկա քաղաքական օրակարգի գերակա հարցը,-այլ խնդիր է, թե ինչքանով հիմնավորված և պատճառաբանված,- ըստ էության, ինքնին զուտ օղակ է իշխանության ձևավորման կամ վերադասավորման այն գործընթացում, որն ուղղված է 2017-18 թվականների ընտրական ցիկլին: Եվ այստեղ քաղաքական դաշտի համար առավել առաջնային մոտիվացիաները խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ են կապված, թե ովքեր են այս անգամ հայտնվելու խորհրդարանում, որովհետև ակնհայտ է, որ, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում չկա այն անհրաժեշտ ուժային բևեռը, որը իշխանությունների համար հարց կդարձնի խորհրդարանում հայտնվելը: Եվ ուրեմն հարցը շարունակում է, որպես այդպիսին, հրատապ լինել ընդդիմությունների համար: Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հայտարարելով, որ մտահոգություններ ունի կառավարության մոդելի փոփոխության հետ կապված, միաժամանակ հայտարարեց, որ քաղաքական ուժերի հետ հանդիպումները խորացրել են այդ մտահոգությունները: Նա մի բավական հետաքրքիր արտահայտություն արեց, որ քաղաքական ուժերի մի մասը պատրաստ է աջակցել փոփոխություններին, սակայն պայմանով, որ իրենք էլ անմիջական մասնակցություն ունենան մշակումներին: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ աջակցության պայմանը խորհրդարանական մանդատներն են:

Բնական է, որ բոլորին չի կարող բավականացնել, եթե հաշվի առնենք, որ 131 մանդատների մեծ մասն էլ պետք է լինի ՀՀԿ-ին, այլապես որևէ բան Սերժ Սարգսյանի համար անիմաստ է դառնում, ըստ որում՝ անիմաստ է դառնում սկսած առնվազն Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելուց:

Եվ այս իմաստով, իհարկե, ազատ մանդատները հազիվ 50-60-ն են, որոնց մի մասն էլ, բնականաբար, Սերժ Սարգսյանը պետք է, այսպես ասած, բուֆերային մանդատներ դարձնի, այսինքն՝ մանդատներ, որոնք դե ֆակտո իրենն են, սակայն դե յուրե կարող են այս կամ այն դերակատարությունն ունենալ տարբեր անուններով: Ասել է թե, ազատ մանդատների քանակը շատ ավելի քիչ է, քան հասարակական այս կամ այն չափի իրական ռեսուրս տնօրինող ուժերի քանակը: Հետևաբար առաջանում է բարդ մաթեմատիկական խնդիր:

Ինչ խոսք, այն իրողությունը, որ չկա ազդեցիկ քաղաքական ուժ, դյուրացնում է լուծումը, այն իմաստով, որ եթե ինչ-ինչ ուժեր դուրս մնան խորհրդարանից, նրանք չունեն հետընտրական ցնցումներ առաջ բերելու ռեսուրսներ: Սրան զուգահեռ, սակայն, չպետք է բացառել, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակում հրապարակ կգա մի գաղափար, որը Սերժ Սարգսյանն արդեն իսկ հնչեցրել է մի քանի տարի առաջ: Իսկ նման գաղափարները, անկասկած, չեն հնչում և կորչում, դրանք մնում են իշխանության զինանոցում՝ անհրաժեշտ պահին կիրառելու համար:

Խոսքը վերաբերում է երկպալատ խորհրդարանի գաղափարին: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, հնարավորինս լայն քաղաքական սպեկտրի գոհացնելու համար դիմի երկպալատ խորհրդարանի տարբերակին և այդպիսով ընդլայնի, այսպես ասած, մանդատների բազան կամ, այլ կերպ ասած, կարկանդակը, որի համար ընթանում է պայքարը Հայաստանում: Ըստ որում՝ այստեղ իհարկե բոլորին բավարարելը առանցքային, ռազմավարական նպատակը չի լինի: Ռազմավարական նպատակը կլինի խորհրդարանի երկու պալատների այսպես ասած մրցակցայնության ապահովումն ու այդ միջոցով փոխադարձ զսպումների մեխանիզմի ձևավորումը, ինչը անհրաժեշտ է համակարգի կառավարելիության համար:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում