Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Պետք է իջեցնել ազգային արժույթի գինը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության (ներդրումներ արտաքին շուկայում) տնօրեն Սամսոն Ավետյանը:

Պարո’ն Ավետյան, տարիներ շարունակ փորձագետները հայտարարում էին, թե կործանարար է լինելու տնտեսությունը միայն տրանսֆերտների միջոցով զարգացնելու ճանապարհը: Այսօր արդեն այդ մտավախությունն իրականություն է դարձել, քանի որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները գնալով պակասում են, իսկ մեր տնտեսությունը հայտնվել է ճգնաժամում: Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կարող է նորի սկիզբ լինել, և ՀՀ իշխանությունները պետք է զարգացման այլ ուղիներ գտնեն և մեր տնտեսությունը միայն ՌԴ-ից եկող տրանսֆերտների հույսով չպահեն: Թեկուզ խոսքը դարձյալ գումարներ ստանալուն վերաբերի, բայց դա էլ դիվերսիֆիկացվի:

Փոքր երկրները ցանկացած պարագայում տարբեր տիպի՝ գազի, նավթի և այլ ապրանքների կարիք են ունենալու: Փոքր երկրները չունեն ամեն ինչ արտադրելու հնարավորություն, հակառակը՝ շատ մեծ ներմուծում ունեն: Իսկ եթե դու ունես մեծ ներմուծում, ապա պետք է կարողանաս դա ֆինանսավորել: Ֆինանսավորման մի քանի եղանակ կա՝ արտահանումը, տրանսֆերտները և վարկերը: Իսկ երկարաժամկետ ու կայուն գումարի հիմնական աղբյուրը երկրի համար արտադրողականության և արտահանման ապահովումն է: Արտահանման հետ կապված` մենք խնդիրներ ունենք, քանի որ այդ ուղղությամբ քիչ են աշխատել: Ոչ զարգացած փոքր երկիրը չի կարող մրցունակ ապրանքներ արտադրել, որովհետև դեռ չի հասել այդ փուլին: Նման պարագայում երկիրը պետք է ունենա թույլ արժույթ, հատկապես` եթե նավթ, գազ կամ ցորեն չունես: Եթե դու դա չունես, ապա պետք է ստեղծես արտահանում: Արտահանման տեսակետից ոչ մրցունակ երկիրը պետք է մրցակցի գնի վրա: Իսկ գնով մրցակցելու պարագայում ամենակարևոր բաղադրիչը արժույթի գինն է: Ես չեմ կարող ասել` մենք գիտակցո՞ւմ ենք այս հանգամանքը, թե՞ ոչ, բայց հիմա մեր տնտեսությունը կենտրոնացած է միայն ներկրումների վրա: Մինչդեռ պետք է ներկրումից անցնել արտահանման: Գործարարների մեծ մասը դա կարող է անել, պարզապես զուգահեռաբար պետք է իջեցնել ազգային արժույթի գինը, ստեղծել այնպիսի աշխատատեղեր, որոնք ներկրման դաշտում չեն: Պետք է սպառողական տնտեսությունից անցնել արտահանող տնտեսության:

Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամը կտրուկ արժեզրկվելուց հետո հիմա կարծես կայունացել է: Ձեր կարծիքով՝ այս 480 դրամը մեկ դոլարի օբյեկտիվ արժե՞քն է, թե՞ ֆինանսական ոլորտի պատասխանատուներն ինչ-որ կերպ պահում են այդ կուրսը, և դրամը դեռ արժեզրկվելու տեղ ունի:

Շուկայական գինն այն է, ինչ կա: Եթե մենք չունենայինք շուկայական գին, ապա կունենայինք սև շուկա: Հիմա մենք սև շուկա չունենք, ու դա նշանակում է, որ սա շուկայական գինն է: Բայց հարց է, թե ինչպես է կարգավորվում այդ շուկայական գինը: Եվ ես չեմ բացառում, որ մենք ռեզերվներն ենք օգտագործում, որպեսզի պահենք դրամի այն գինը, որն ունենք այս պահին:

ՀՀ տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, որը շատ ծանր վիճակում է հայտնվել: Չե՞ք կարծում, որ այսօր արդեն մեր երկիրը պետք է իր առևտրային գործընկերությունը դիվերսիֆիկացնի, որպեսզի ռիսկերն էլ նվազեցնի: Եվ այս ճգնաժամային վիճակը կարող է տնտեսական նոր գործընկերներ գտնելու լավ առիթ հանդիսանալ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արևմուտքը փորձի օգտվել ստեղծվել իրավիճակից ու մեծացնի տնտեսական ներգրավվածությունը Հայաստանում, գուցե նաև՝ տարածաշրջանում:

Ռուսաստանի ռուբլին արժեզրկվել է` դրամի համեմատ, դրամն արժևորվել է` եվրոյի համեմատ: Նման պարագայում արտահանողները կասեն, թե որքան դժվար է դեպի Ռուսաստան և Եվրոպա արտահանումը: Ստեղծված իրավիճակի մասին մենք պետք է տարիներ առաջ մտածեինք, երբ դեռ համաշխարհային տնտեսությունը նման անկում չէր ապրում: Շատ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնելը, երբ վիճակը ճգնաժամային է: Բարեփոխումների մասին պետք էր նախապես մտածել և այդ ուղղությամբ աստիճանաբար քայլեր անել: Իսկ այս պահին որևէ քայլ անելը շատ ավելի դժվար կլինի, բայց հիմա էլ է պետք քայլեր անել:

Հիմա ի՞նչ քայլեր է պետք անել, որպեսզի հնարավորինս չեզոքացվի այս ճգնաժամային վիճակը:

Ես խորհուրդ կտայի կամաց-կամաց արժեզրկել դրամը, որպեսզի դա չլինի այնպիսի շոկային վիճակ, ինչը տեղի ունեցավ անցած տարվա նոյեմբերին: Եվ մարդիկ, նույն գործարարները կհասկանային, որ ներկրումն արդեն ավելի քիչ շահութաբեր է լինելու, քան արտահանումը, որն արժեզրկված արժույթի պարագայում աստիճանաբար ավելանալու է: Իսկ այն գործազրկությունը, որն առաջանալու է ներկրման նվազումից, աստիճանաբար կարելի է բաշխել դեպի արտահանում, ու այդ պարագայում գործազրկությունը շատ ավելի ցածր կլինի: Բայց եթե սա չարվի, ու մի գեղեցիկ օր դրամը դարձյալ միանգամից 20-30%-ով արժեզրկվի, կստանանք այն նույն իրավիճակը, որում այսօր գտնվում են Հունաստանը, Իսպանիան կամ Պորտուգալիան: Այս երկրները նույնպես ժամանակին բարեփոխումներ չարեցին: Հունաստանի տնտեսությունն այսօր դեպրեսիայի մեջ է, որովհետև այդ բարեփոխումները չէին արվում: Օրինակները շատ-շատ են, շատ երկրներ են ունեցել այս ստանդարտ խնդիրը, սակայն նրանց օրինակից չեն օգտվում:

Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է արժեզրկվում եվրոն:

Դա եվրոպական Կենտրոնական բանկի կողմից գիտակցաբար արվող քայլ է, որպեսզի խթանեն արտահանումը, որպեսզի արտահանման ոլորտում աշխատատեղեր ստեղծեն: Այս պահին նույնիսկ այնպիսի զարգացած, շատ մրցունակ երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան, Ճապոնիան և եվրոպական տարածքի այլ երկրներ, աշխատում են թույլ պահել իրենց արժույթը: Իսկ մենք մի երկիր ենք, որի աշխատուժն այնքան էլ կրթված չէ, ունենք շատ խնդիրներ, և մեզ մոտ ազգային արժույթն արժևորվել է: Նման պայմաններում մեզ համար շատ դժվար է զարգացնել արտահանումը: Եթե Եվրոպան ունի արտահանման հսկայական ավելցուկ, մենք ունենք պակասորդ: Այս իրավիճակում մենք դեռ արժևորում ենք մեր արժույթը:

Փաստորեն, մեր երկրի երկու հիմնական առևտրային գործընկերների՝ Եվրոպայի և Ռուսաստանի արժույթներն արժեզրկվում են: Այս միտումը կարո՞ղ է շատ ավելի վատ վիճակի բերել Հայաստանի տնտեսությունը:

Իհարկե: Մի պարզ օրինակ ներկայացնեմ` կա երկու արտադրամաս, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Ռուսաստանում: Երբ արժեզրկվում է ռուբլին, նրանք շատ ավելի հեշտ կարտահանեն դեպի Հայաստան: Այնտեղ կստեղծվեն աշխատատեղեր, ինչը տեղի կունենա մեր աշխատատեղերի հաշվին: Իսկ դա շատ վատ անդրադարձ կունենա Հայաստանի վրա, հատկապես, որ մենք ունենք հսկայական արտաքին պարտքեր, որոնք գոյացել են հենց ներկրման ավելցուկից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում