Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Հայաստանի կուսակցություններին հետաքրքիր չեն տեղական ընտրությունները

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում հիմնականում ձևական բնույթ են կրում: Համայնքներից մեծ մասում դրանք անցնում են առանց մրցակցության: Հիմնականում առաջադրվում է գործող համայնքապետը, որը նախընտրական փուլում իր «մարդկանցից» մեկին առաջադրում է որպես մրցակից՝ ապահովելու համար օրենքի պահանջը: Ապա ընտրությունից օրեր առաջ ձևական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնում՝ ընտրապայքարում միայնակ թողնելով հիմնական թեկնածուին, որը, ինչպես արդեն նշեցինք, մեծամասամբ գործող, իշխանական համայնքապետն է լինում: Համայնքներից շատերի բնակիչներն էլ համայնքապետին իրենց հավատարմությունն ապացուցելու համար անգամ բաց քվեարկություն են անցկացնում, ու դրա մասին ոչ ոք չի իմանում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ Ընտրական օրենսգրքով ամեն ինչ արվել է, որպեսզի ՏԻՄ ընտրությունները լինեն մրցակցային: Դրա համար էլ օրենքով սահմանված է, որ ընտրությանը մեկ թեկնածու չի կարող միայնակ առաջադրվել. ընտրությանը պետք է առաջադրվեն մեկից ավելի թեկնածուներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հակառակը՝ կարծում է, որ օրենքի այս դրույթը ձևական բնույթ է կրում և թեկնածուին ստիպում իր կողմից ինչ-որ մեկին էլ առաջադրել: «Դա անիմաստ դրույթ է, որը ինչ-որ իմաստով նաև բարոյական սկզբունքներն է խախտում: Համայնքում ընտրության ժամանակ կարող է մրցակցություն լինել կամ չլինել: Իսկ ձեր մատնանշած ձևական թեկնածուների հանգամանքը առաջին հերթին գալիս է հենց օրենքի այդ դրույթից»,- մեզ հետ զրույցում ասաց Երիցյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի ասել, որ գյուղերում ընտրություն չի լինում: «Ամբողջ աշխարհում է այդպես՝ գյուղում մրցակցային ընտրություն չի լինում: Ինչքան համայնքը փոքր է, այնքան մարդկային հարաբերություններն անմիջական են»,- հավելեց Երիցյանը:

Վերջինս նկատեց, որ համայնքներում իրական մրցակցություն կարող են ապահովել կուսակցությունները՝ առաջադրելով իրենց թեկնածուներին, ինչի արդյունքում կլինեն իրական մրցակցային ընտրություններ, սակայն մեր պրակտիկան ցույց է տալիս, որ ընդդիմությունը առանձնապես շահագրգռված չէ ՏԻՄ ընտրություններով և հիմնականում չի մասնակցում այդ ընտրություններին:

«Այստեղ հիմնականում կուսակցությունների խնդիրն է, որոնք Երևանից դուրս չեն ուզում աշխատել, շահագրգռվածություն չունեն: Իզուր չէ օրենքով սահմանվում, որ կուսակցությունները կարող են թեկնածու առաջադրել, բայց որ նայում ենք ցանկը, հիմնականում ինքնաառաջադրում է, կամ ՀՀԿ-ն է առաջադրում»,- նկատեց Երիցյանը:

Նրա խոսքով՝ այլ խնդիր է, որ 5000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու մասով ներդրվի համամասնական ընտրակարգ: Համամասնականի դեպքում, մեր զրուցակցի խոսքով, կուսակցությունները կսկսեն պատասխանատվություն կրել ամենափոքր, ամենամոռացված ավագանու թիմի գործունեության համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է համակարգի փոփոխություն:

Երիցյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համայնքների խոշորացման ծրագիրը, որն այսօր օրակարգում է, չի՞ ստիպի, որ համայնքային ընտրությունները ևս մրցակցային լինեն: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, նախ՝ այդ ծրագիրը դեռևս իրատեսական չէ, և հետո՝ ընտրական առումով կբերի նրան, որ 4-5 համայնքով մեկ ղեկավար կընտրեն, ինչն էլ իր հերթին ավելի կխճճի վիճակը:

«Եթե համայնքները միավորվում են, ապա ընտրության ժամանակ այդ 5 համայնքից պետք է ընտրվի մեկը, ինչի արդյունքում մնացած 4 համայնքների բնակիչները դժգոհ կմնան: Կամ եթե այդ 4-5 համայնքներից մեկը, ասենք, 5000 բնակիչ ունի, իսկ մյուսը՝ 1000, ապա չհավատաք, որ այդ հազար բնակիչ ունեցող համայնքից մարդ առաջադրվի, քանի որ վստահ կլինի, որ խոշորի ներկայացուցիչն է հաղթելու: Այսինքն՝ խոշորացման դեպքում առաջ են գալու միջբնակավայրային հակասություններ, ինչն այսօր գոյություն չունի»,- ասաց Երիցյանը:

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում ևս նախատեսվում է համայնքների խոշորացում: Երիցյանի խոսքով՝ այստեղ իրավական կարգավորման խնդիր կա:

«Համայնքները կարող են միավորվել, տարրալուծվել: Դա մեր Սահմանադրությամբ սահմանված է: Հիմա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ընդամենը միջհամայնքային համագործակցության հարց է դրվում, իսկ համայնքային խոշորացման ծրագիրը մի քիչ ավելի լուրջ է, երբ համայնքներում պետք է տեղական հանրաքվեներ անցկացվեն, որը բավական երկարատև պրոցես է և այս պահին մասշտաբային չի կարող լինել»,- եզրափակեց Հայաստանի համայնքների միության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում