«Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Ջենսոն Բաթոնը խոստովանել է, որ իր կարծիքով՝ «Մաքլարեն»-ի նոր բոլիդը շատ գունեղ ու գեղեցիկ է:
«Իհարկե, գեղեցկությունը բոլիդի կարևորագույն չափանիշը չէ: Ամեն պարագայում հաճելի է վարել մի մեքենա, որն ունի լավ տեսք: Այս տեսանկյունից մեր բոլիդն ամենագեղեցիկն է»,- ասել է Բաթոնը:
Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի 11 թիմեր այժմ ստուգողական ելույթներ են ունենում Իսպանիայի Խերեսում: