«Հովիկ Աբրահամյանը հիմա ստեղ չի ապրում, մենք շփում չունենք, բարև -բարլուս, առանձնապես ուրիշ բան չկա: Մեզ համար ոչինչ չի արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Հովիկ Աբրահամյանի մխչյանցի հարևանները:
Նրանք ասացին, որ վարչապետը հարազատ գյուղ արդեն շուտ-շուտ չի գալիս, շփվելու հնարավորություն չունեն: Փոխարենը` Հովիկ Աբրահամյանի տարեկից հարևանները հիշեցին, թե մինչ վարչապետ դառնալը Հովիկ Աբրահամյանը ինչ գործեր է արել: Նրանք պատմեցին, որ մինչև Բուրաստանի կոնյակի գործարանում աշխատելը բանվոր է եղել ավտոտեխսպասարկման կենտրոնում, հետո` վաճառող: «Իրենից մեքենայի համար շատ պահեստամասեր ենք գնել, տարեկից ենք, շփվել ենք: Աշխատասեր էր»,- ասացին հարևանները:
Նրանք նաև նշեցին, որ Հովիկ Աբրահամյանը հողագործությամբ է զբաղվել, բայց դժվարանում են ասել, թե ինչպես է հարստացել, կոնկրետ նրա համագյուղացիներին չի հաջողվել հողագործությամբ հարստանալ: Հեռատես տղա էր, էլի, ճարպիկ»,- նշեցին հարևանները:
Մանրամասները՝ տեսանյութում: