Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Խրամատ Հայաստանում՝ ռուս զինվորների համար

Հայաստանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացումը օրակարգում կրկին ընդգծեց հայ-եվրոպական հարաբերության, Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության «փաստաթղթավորման» անհրաժեշտությունը: Ինքնին հասկանալի է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, և հատկապես 2015-ի հունվարի 2-ից այլևս ԵՏՄ բանտում փակված լինելու պարագայում Հայաստան-Եվրամիություն հարաբերության փաստաթղթավորման գործընթացը շատ հարաբերական է դառնում:

Խնդիրն այն է, որ Եվրամիությունն ինչ-որ հերթական կառույց չէ, որի հետ կարելի է հարաբերվել այնքանով, որքանով: Եվրամիության հետ հարաբերությունների դիապազոնը ոլորտային ինչ-որ դիապազոն չէ, որտեղ հնարավոր է գտնել համագործակցության եզրեր ու յոլա գնալ այլ ոլորտներին չխանգարելով, այլ ոլորտների դեպքում ուրիշ գործընկերներ փնտրելով: Եվրամիությունն իր տեսակի մեջ եզակի կառույց է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային առումով: Եվրամիությունը կառույց է, որը հասել է աննախադեպ հաջողությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, որը ներկայումս քաղաքակրթական բևեռ է հանդիսանում անգամ իր ճգնաժամային, տնտեսական խնդիրների պայմաններում:

Սա նշանակում է, որ Եվրամիությունը կառույց է, որի հետ պետք է հարաբերվել լիարժեք` այդ կառույցի հետ հարաբերությունների բավարար արդյունքներ ունենալու համար: Իսկ ԵՏՄ-ն Հայաստանի լիարժեք հարաբերությունների հեռանկարները, մեղմ ասած, սահմանափակել է` դնելով մի շարք արգելքներ երրորդ երկրների, այդ թվում` Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու համար: Սակայն, եթե անգամ սահմանափակ տարբերակներով, այնուամենայնիվ Եվրամիության հետ հարաբերությունները Հայաստանի համար գերկարևոր են: Հետևաբար գոնե հնարավորություններն օգտագործելը ռազմավարական նշանակության խնդիր է, որը պետք է սպասարկել, առաջ տանել հնարավորինս դինամիկ: Սակայն սրանք էլ, ըստ էության, ձևակերպումներ են, իսկ փաստն այն է, որ մենք ունենք երկու տարի կորսված ժամանակ՝ 2013 թվականի սեպտեմբերից մինչև այսօր Հայաստանն ու Եվրամիությունը, մեծ հաշվով, ժամանակ են կորցրել:

Հայաստանն այդ ընթացքում ճշտում էր իր ճակատագիրը ԵՏՄ շրջանակում, իսկ Եվրամիությունը սպասում, թե Հայաստանին, ի վերջո, ինչ անցք է թողնվելու գլուխը կամ գոնե հայացքը ԵՏՄ-ից մի փոքր դուրս հանելու համար: Ընդ որում` դեռ պարզ չէ, թե արդյոք նման բան թույլ կտրվեր Հայաստանին, եթե չլիներ Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների պարագան: Այդ պատժամիջոցները Ռուսաստանը թուլացրել են այն աստիճան, որ Մոսկվան այլևս ի զորու չէ, այսպես ասած, իր տնտեսական ենթակայության տակ պահել Հայաստանը: Ռուսաստանը չի կարողանում ներդրումներ անել Հայաստանում, Ռուսաստանը ֆինանսական ճգնաժամի է բերել իր սեփականությունը հանդիսացող Հայաստանի էներգետիկ համակարգը, Ռուսաստանի անկման արդյունքում նվազել են տրանսֆերտները դեպի Հայաստան: Այս ամենն առաջ է բերել Հայաստանի սոցիալ-տնտեսական պայթյունի մեծ վտանգ, և այս պայմաններում Մոսկվան ստիպված է Հայաստանի իշխանություններին թույլ տալ ինչ-ինչ քայլեր անել Եվրամիության հետ հարաբերությունների ուղղությամբ, որպեսզի այդ քայլերի դիմաց եվրոպական ֆինանսավորում ստացվի և ապահովվի Հայաստանի տնտեսական գոյությունը:

Այսինքն` անգամ այս դեպքում խնդիրն այն չէ, որ Հայաստանը ճշտել է հարաբերությունները ԵՏՄ հետ և այժմ էլ ըստ հնարավորությունների հանգիստ կառուցում է հարաբերությունները Եվրամիության հետ: Հայաստանին պարզապես թույլ են տվել գնալ և փողի խնդիր լուծել Եվրամիության հետ, իսկ եթե Հայաստանը փորձի ավելի հեռահար, ռազմավարական խնդիրներ լուծել, ապա ռուսական մահակը երևի թե կլինի անխուսափելի: Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այսօր ահա այս պարադոքսալ վիճակում են, և պետք է ընդունել այս իրականությունն ու աչք չփակել դրա վրա՝ բավարարվելով հիմնականում գեղեցիկ ձևակերպված և արտասանված արտահայտություններով:

Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններում ժամանակի կորուստը շարունակվում է, և կշարունակվի այնքան, քանի դեռ կողմերը չեն եկել քաղաքական բանաձևերի: Այսինքն` քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի դրսևորել ռազմավարական հեռանկարներ քննարկելու խնդիրներ արծարծելու հնարավորություն և կամք, կամ քանի դեռ Եվրամիությունն ինքը հստակ չի սահմանել իր համար ռազմավարական գործիքակազմ, որը կկիրառի հետխորհրդային այն հանրապետությունների հանդեպ, որոնք արտահայտում են եվրաինտեգրացիայի ցանկություն:

Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան Եվրանեսթի ամբիոնից Երևանում հայտարարել է, որ Արևելյան գործընկերության երեք երկրների հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրերը և այժմ նրանց հետաքրքրում է մյուս երեք երկրների հետ հարաբերությունների խորացման հեռանկարը: Այդ թվում է նաև Հայաստանը: Եթե Եվրամիությունը կկարողանա գտնել այդ հարաբերությունների խորացման նոր ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կլինի ռուսական մահակի դիմադրության պայմաններում, ապա Հայաստան-Եվրամիություն փակուղին կհամարվի հաղթահարված: Եթե ոչ, ապա գործընթացը փակուղում է, և չընդունել այդ հանգամանքը` նշանակում է թերագնահատել իրավիճակը և դրանով վնասել և՛ Հայաստանին, և՛ Եվրամիությանը:

Հայաստանի իշխանությունները լուծում են զուտ կոմերցիոն խնդիրներ: Եվրամիությունը չափազանց մեծ սխալ գործած կլինի, եթե այդ ամենը փորձ անի թեկուզ մարտավարական նկատառումներով ընկալել կամ ներկայացնել որպես քաղաքական հարաբերության բարելավման փորձ: Շատ հստակ է, որ Հայաստանը չի կարող լինել կամուրջ Եվրոպայի և Ռուսաստանի միջև` այն պարզ պատճառով, որ Ռուսաստանին այդպիսի կամուրջ այսօր պետք չէ, հատկապես ի դեմս Հայաստանի, քանի որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է զուտ որպես ռազմական բուֆեր, յուրօրինակ խրամատ, իսկ Եվրամիությանն էլ ներկայումս դիտարկում է որպես այդ խրամատը փորելու և բարեկարգելու միջոց, ռուս զինվորների հարմարավետության համար: Դա որևէ կերպ չի կարող համահունչ լինել հայ-եվրոպական հարաբերության ինտեգրացիոն այն հեռանկարին, որը բխում է Հայաստանի ու Եվրամիության շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում