Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ծառուկյանը մեղադրում է իր նախկին կուսակիցներին և դաշնակիցներին

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չափազանց դժգոհ է իր նախկին կուսակիցների և ԲՀԿ խմբակցության անդամների ներկա պահվածքից, ովքեր հանդիպում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկում սահմանադրական փոփոխությունների հարցը և նույնիսկ պատրաստակամություն հայտնում մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումներին: Մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ համագումարից հետո իր ունեցած մասնավոր հանդիպումների ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր իրեն ընդամենը մեկ-մեկուկես ամիս առաջ վստահեցնում էին, որ սահմանադրական փոփոխություններին որևէ կերպ չի կարելի համաձայնել, որ այդ փոփոխությունների բուն նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է, հիմա հանդիպում են նրա հետ և պատրաստակամություն հայտնում քննարկել այդ փոփոխությունները:

Խոսքը վերաբերում է առաջին հերթին ԲՀԿ քաղաքական թիմին և ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Ծառուկյանը հիմա հայտարարում է, որ ինքը ընդհանրապես որևէ խնդիր չի ունեցել սահմանադրական փոփոխությունների հետ, որ իր համար գրեթե միևնույն է եղել՝ կփոխվի՞ Սահմանադրությունը, թե՞ կմնա նույնը, Հայաստանում կիսանախագահակա՞ն, թե՞ ամբողջովին խորհրդարանական կառավարման համակարգ կլինի, ընտրությունները 100 տոկոսով մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգով կլինեն, քանի որ ինքը ցանկացած պարագայում կարող էր և՛ պատգամավոր ընտրվել, և՛ խորհրդարանում մեծաքանակ խմբակցություն ունենալ: Սակայն ԲՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչներն են իրեն համոզել, որ ոչ մի պարագայում չի կարելի մտնել սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ, քանի որ դա Հայաստանի վերջն է: Այդ նրանք են իրեն համոզել, որ Սերժ Սարգսյանը այդ գործընթացը նախաձեռնել է, որպեսզի հավերժացնի իր իշխանությունը, և դա թույլ չտալու միակ ճանապարհը այն է, որ իրենք հայտարարեն, որ դեմ են ցանկացած սահմանադրական փոփոխության, որ եթե Սերժ Սարգսյանը գնում է սահմանադրական փոփոխությունների, ապա իրենք էլ գնում են իշխանափոխության:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների այն հայտարարություններին, որ իրենք վերահաստատում են իրենց նախկինում ունեցած դիրքորոշումը, ապա Ծառուկյանն ասել է, որ այդ դիրքորոշումն այն է, որ ԲՀԿ-ն մերժում էր սահմանադրական փոփոխությունների ցանկացած գաղափար և ոչ թե կողմ էր այս կամ այն նախագծին: Այնպես որ, ըստ Ծառուկյանի, եթե ԲՀԿ-ն իսկապես մնում էր իր նախկին գաղափարին, ապա ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորների եռյակը չպետք է մասնակցեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, կամ եթե մասնացում էլ էր, ապա պետք է հայտարարեր, որ իրենք դեմ են ցանկացած փոփոխության, և ոչ թե հայտարարեին, որ պատրաստ են ներկայացուցիչ ունենալ այդ փոփոխությունները քննարկող հանձնաժողովում:

Ծառուկյանին խիստ վիրավորական է թվում նաև ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի պահվածքը: Ծառուկյանն ասում է, որ ինքը հիշում է, թե ինչպես էր Արսենյանը այդ քննարկումների ժամանակ հայտարարում. «Նիկոլայիչ, ես տարբեր հարցերում կարող եմ կոմպրոմիսի գնալ, բայց, կներես, սահմանադրական փոփոխությունների հարցում չեմ կարող, եթե ԲՀԿ-ն այդ հարցում կոմպրոմիսի գնաց, ես դուրս կգամ ֆրակցիայից»: Իսկ հիմա Արսենյանը ոչ միայն հանդիպում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այլ նաև պատրաստակամություն է հայտնում քննարկել սահմանադրական փոփոխությունների ցանկացած տարբերակ՝ հայտարարելով, որ իրենք կառավարման որևէ համակարգի ֆանատները չեն և գիտեն հաջողված օրինակներ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում:

Այսպիսով Ծառուկյանը համարում է, որ իր նախկին կուսակիցներն են իրեն մղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ հակամարտության, և իրեն ասպարեզից հեռացնելուց հետո, շատ հանգիստ հանդիպում են նրա հետ և քննարկում հարցեր, որոնց քննարկումը ընդամենը մեկ ամիս առաջ անթույլատրելի և կործանարար էին համարում:

Ծառուկյանը հերքել է այն մեղադրանքները, որ ինքը որևէ կապ ունի ԲՀԿ-ի կազմաքանդման հետ: «Եթե ես ցանկանայի քանդել կամ ոչնչացնել ԲՀԿ-ն, ես, որպես կուսակցության նախագահ, կարող էի դիմել պետռեգիստր և լուծարել իմ ստեղծած կուսակցությունը»,- ասել է Ծառուկյանը: Նա վստահեցնում է, որ հիմա իրեն ավելի հանգիստ ու ազատ է զգում, քան այն ժամանակ, երբ ներգրավված էր ներքաղաքական գործընթացներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում