Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնապես պայմանագիր է կնքել թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մեսսիի ու «Բարսելոնա»-ի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «Բարսելոնա»-ի գրասենյակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավին ու Պույոլը երկարաձգեցին իրենց պայմանագրերի ժամկետը թիմի հետ:










































