Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Ծուռ հայելիների թագավորությունում. Տիգրան Հայրապետյան

Վերհիշելով «նորը լավ մոռացված հինն է» ասացվածքը՝ համաձայնենք, որ այս ճշմարտությունը ոչ միայն առայսօր չի հերքվել, այլ ընդհակառակն, բնագիտության, պատմագիտության, հնագիտության և այլ գիտությունների զարգացմանը զուգահեռ հավաստիության նոր փաստարկներ է ձեռք բերում: «Այո-մարդկանց» իշխանությունը որևէ երկրում ևս նորություն չէ, թեև «yes-man»* եզրը նոր ժամանակներում գործածության մեջ է մտել նախ ԱՄՆ-ում, իսկ հետո նաև այլ երկրներում:

Սկզբունքորեն, ԱՄՆ 36-րդ նախագահին անհրաժեշտ չեղավ «հեծանիվ հայտնագործել»՝ պատմության մեջ անմահանալու և «այո-մարդ» եզրի առաջացմանը նպաստելու համար: Պարզապես, Լինդոն Ջոնսոնը բոլոր ժամանակների հազարավոր այլ ղեկավարների նման սեփական որոշումների քննարկումներ, առավել ևս քննադատություններ չէր սիրում: Ուստի, երբ XX դարի մեծագույն ոճրագործություններից մեկի՝ նախագահ Ջոն Քեննեդու սպանությունից հետո նա դարձավ ԱՄՆ նախագահը, կարճ ժամանակամիջոցում ձերբազատվեց ինքնուրույն կարծիք ունեցող բոլոր ծառայողներից և իրեն շրջապատեց մարդկանցով, որոնք ոչ այնքան զբաղված էին երկրի կառավարման հարցերով, որքան նոր նախագահի քաղաքականության արդարացման համար անհրաժեշտ հիմնավորումներ որոնելով և գաղափարներ «թխելով»: Ահա այդ մարդիկ էին, որ ամերիկացիների կողմից որակվեցին իբրև «յեսմեններ»: Թե ինչի հասցրեց Լինդոն Ջոնսոնի բնավորության այդ փոքրիկ թերությունը և «այո-մարդկանց» կույր ու մոլեռանդ ծառայությունը՝ հայտնի է բոլորին՝ երկրորդ աշխարհամարտից հետո թերևս ամենաանիմաստ և էությամբ հանցագործ, հազարավոր մարդկանց կյանք խլած պատերազմը Վիետնամում և դրանից բխած բարոյահոգեբանական, քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամը բուն ԱՄՆ-ում: Այդ խելահեղ և տանուլ տված պատերազմն ու նրա ուղղությամբ տարվող «այո-մարդկանց» ցնորային քաղաքականությունն էր, որ անմահացրեց Ջոնսոնի անունը սերունդների համար:

ԱՄՆ նման հզոր պետությունն իր կենսունակ բնակչությամբ կարողացավ դիմակայել ջոնսոնյան էպոպեային, թեև նրա արձագանքները հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում զգացնել էին տալիս ընդհուպ մինչև վերջերս: Անցյալի գիրկն անցած այս պատմության մեջ մեր օրերի համար առավելապես կարևորվում է «յեսմենությունը» իբրև երևույթ: ԱՄՆ պատմության մեջ իր նախադեպը չունեցող՝ հասարակական գիտակցության ձևավորման այս խեղաթյուրումն ու բացահայտ խաբեությունը բոլոր մակարդակներում ջոնսոնյան Ամերիկան նմանեցրեց «Ծուռ հայելիների թագավորությանը»: ևս մեկ կարևոր երանգ. վաթսունականների ԱՄՆ ապացուցեց, որ չսահմանափակված և փաստորեն ավտորիտար իշխանության կարելի է հասնել նաև ամենաժողովրդավար համարվող երկրում, ինչը հերքում է այն ավանդական պատկերացումը, թե միակարծության վրա հիմնված կործանարար մենիշխանությունը լոկ բացարձակ, արյունռուշտ բռնապետությունների մենաշնորհն է:

Այլակարծության նկատմամբ պաթոլոգիական անհանդուրժողություն ցուցաբերող և սեփական որոշումներն ու գործողությունները կասկածի ենթարկելու անընդունակ ղեկավարներն իրականում առավել հեշտությամբ են ղեկավարվում կողմնակի ուժերի և առանձին բախտախնդիրների կողմից, որոնք բնազդորեն կամ սերտված նպատակամղվածությամբ կարողանում են սեփական ծրագրերն ու գաղափարները ներկայացնել իբրև «հանճարեղ» ղեկավարի մոտ ինքնուրույնաբար ծնված մտքեր և օգտագործում են նրա իշխանությունը դրանց իրականացման համար: Հենց ամենաինքնահավան ղեկավարներն են, որ անբաժան են եղել իրենց «ստվերից»՝ մեկ կամ մի քանի օգնական-խորհրդականներից, որոնք էլ իրականում ղեկավարել են երկիրը: Ջոնսոնի մոտ դա Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքից սերող՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլտ Ռոսթոուն էր (Ռոստով), որին առանց չափազանցության կարելի է անվանել ԱՄՆ նախագահի «միտքը, պատիվը, խիղճը»: Պատմությունը դեռ իր գնահատականը կտա Ռոսթոուի խաղացած դերին, կգա ժամանակ նաև, որ մեզ հասու կլինի այն անմիջական կապը, որ կար 1964 թվին սանձազերծված լայնածավալ վիետնամական պատերազմի և 1967, 1973 թվականների արաբա-իսրայելյան պատերազմների և նրանցում ԱՄՆ գրաված դիրքի միջև: Բայց սա արդեն այլ խնդիր է, իսկ մեզ համար կարևորվում է այն իրողությունը, որ անգամ գերտերությունները, որոնք որոշում են աշխարհի ժողովուրդների բախտը, կառավարելի են՝ ի դեմս իրենց ղեկավարների:

Հարց է ծագում. իսկ մեզ ի՞նչ ԱՄՆ քաղաքական խոհանոցն ու նրա ոչ հեռավոր անցյալի պատմական դրվագները: Ինչպե՞ս կարելի է համեմատել անհամեմատելին՝ Հայաստանն ու ԱՄՆ: Մենք միտումնավոր ընտրեցինք այս համեմատությունը, քանզի ԱՄՆ կերպարն առավելագույնս տպավորված է ազատագրված Հայաստանի հասարակական գիտակցության մեջ, և նրա քաղաքական ազդեցությունը մեր հանրապետության և նրա իշխանությունների վրա խիստ զգալի է: Բացի այդ, կրկնվող, արդեն իսկ ավանդական երևույթները հիմնականում դրսևորվում են նույն ձևով, անկախ երկրից, նրա աշխարհագրական դիրքից կամ տվյալ փուլում ունեցած հզորության աստիճանից:

Կույր համաձայնության ավանդույթները մենք ժառանգել ենք խորհրդային իշխանության ժամանակներից, և այսօր հասարակական-քաղաքական աշխույժ գործունեության մեջ ընդգրկված «չափահաս սերունդները» լիարժեք ժառանգորդներն են այն բարոյականության և ստերեոտիպների, որ խորհրդային իշխանության պայմաններում հասարակական հարաբերությունների հիմքն էին և էությունը: Արդյունավետ կարիերիզմի հիմնական սկզբունքներն ու օրենքները ևս դարերի ընթացքում նշանակալից փոփոխություններ չեն կրել. ճիշտ կռահել ղեկավարի մտքերը և ձգտել առաջինը հավանություն տալ դրանց: «Հին է, ինչպես աշխարհը», կասեր սովորական քաղաքացին, բայց, այնուամենայնիվ, կան իրավիճակներ, երբ այս արմատացած երևույթը պետք է հաղթահարվի և գոնե առժամանակ իրր տեղը զիջի որակապես այլ մոտեցումներին ու արժեքներին: Այդպիսի իրավիճակներ պետք է համարել տվյալ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող անցումային փուլերը՝ կազմավորումների (ֆորմացիա) փոփոխությունները, պատերազմները, այսինքն՝ այն իրողությունները, երբ օրակարգի հարց է դառնում լինել-չլինելու խնդիրը: Նման պարագայում շարունակել առաջնորդվել «հին, բարի ավանդույթներով»՝ նշանակում է վտանգի ենթարկել երկիրն ու նրա ժոողովրդին: Դարերի խորքից եկող ոչ միայն բարոյական, այլև իրավական խնդիր էր, թե ու՞մ մեղքն էր ի վերջո ավելի՝ անընդունակ ղեկավար-առաջնորդների՞, որ կործանարար գաղափարներ են ձևավորում և հրամաններ արձակում, թե՞ նրանց, ովքեր կաշվից դուրս են գալիս հիմնավորելու և արդարացնելու այդ գաղափարներն ու հրամանները՝ իշխող համակարգում իրենց տաքուկ տեղն ապահովելու համար: և արդյոք ղեկավար-առաջնորդի անընդունակությունը կվերածվե՞ր վտանգավոր բախտախնդրության, եթե նրա միջավայրում չգերակայեր անսկզբունքային ենթարկվածության մթնոլորտը, այլ իբրև աշխատանքային բարձրագույն արժեք գնահատվեր առողջ այլակարծությունը:

Կա՞ արդյոք «այո-մարդկանց» երևույթը Հայաստանում:

Այն պարզապես երբեք էլ չի դադարել լինելուց: Եվ եթե ջոնսոնյան Ամերիկայում այն վարակել էր սոսկ իրեն՝ նախագահին ու նրա անմիջական շրջապատին, իսկ հասարակության ամենալայն խավերը և անգամ վարչակարգին մոտ կանգնած բազմաթիվ ականավոր գործիչներ համարձակություն ունեին ակտիվորեն բողոքարկելու կործանարար քաղաքականությունը կամ ի նշան անհամաձայնության հրաժարական տալու, ապա մեզ մոտ դա շատ ավելի ընդգրկուն երևույթ է, որ զարգացում է ապրում ինչպես վերևից ներքև այնպես էլ հակառակ ուղղությամբ: Տասնամյակներով արմատավորված այն բարոյականությունը, թե կարևորը ոչ թե մասնագիտական ունակություններն են, այլ համապատասխան օղակում տեղավորվելու «շնորհքը»՝ երկկողմանի անարգել երթևեկություն են բացել նրանց համար, ով «այո-մարդկանց» կարիքն ունի, և նրանց, ով պատրաստ է այդպիսին լինել: Այստեղից էլ ծնվում է հասարակության մի զգալի հատվածի անխախտ և էությամբ այլանդակ համերաշխությունը, որ բնականաբար ընդհանուր ոչինչ չունի «հասարակական համաձայնություն» հասկացության հետ: Ընդ որում, այն ծաղկում-փթթում է ինչպես իշխանության համակարգում, այնպես էլ ընդդիմության շրջանակներում: «Այո-մարդկանց» կույր ծառայությունն ընկած է մեր հասարակական հարաբերությունների հիմքում, սակայն քանզի վարչակարգն է պատասխանատու երկրի ու ժողովրդի ապագայի համար, նրա համակարգի վիճակն է առաջնահերթ խնդիր դառնում:

Յուրաքանչյուր հասարակության մեջ առկա է մի մեծաքանակ խավ, որ միշտ պատրաստ է հարմարվելու «նոր իրողություններին», բարոյական կամ այլ բնույթի արգելքներ չունի քամուն համընթաց շարժվելու համար: Շնորհիվ իրենց ծառայողականության, նրանք բոլոր հասարակարգերի և վարչակարգերի հնազանդ ծառաներն են: Անցյալում ձեռք բերված ղեկավար պաշտոնը, գիտական կոչումը և այլն, ապահովում են նրանց տաքուկ տեղը նաև նոր, թեկուզ և արմատապես տարբեր իրավիճակում: Ավելորդ է ասել, որ նման ճանապարհով առաջընթաց ապրած այդ խավը թշնամի է պրոֆեսիոնալիզմին և արդյունավետ աշխատանքին, քանզի երկուսն էլ սպառնում են նրան գահընկեց անել դատարկության վրա կառուցված բարձունքից: Իսկ նվաճված դիրքերը պահպանելու ամենաազդեցիկ զինամիջոցը «այո-մարդ» լինելն է, որի գայթակղությանը բարձրագույն իշխանությունները դժվարությամբ են դիմագրավում, իսկ մեր պայմաններում պարզապես խրախուսում են: Առավել ողբերգականն այն է, որ այս երևույթը կայուն ժառանգական բնույթ է կրում, և երիտասարդությունը, «ճիշտ» կողմնորոշվելով, ընտրում է նույն ճանապարհը: «Յեսմենության» հետևանքները Հայաստանում ակնհայտ են: Ամենատարբեր գերատեսչությունների պաշտոնյաները մասնավոր խոսակցություններում ահազանգ են խփում տիրող իրավիճակի, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, նրա գործողությունների, կադրային անհեթեթության և այլնի մասին, սակայն, ինչպես և խորհրդային ժամանակներում, այդ ամենը միայն խոհանոցում և խիստ նեղ շրջանակներում: Իսկ իբրև վարչակարգի ծառա՝ նրանք պատրաստ են հոխորտալով պաշտպանել նրա յուրաքանչյուր քայլը: Ոչ ոք հրաժարական չի տալիս, հրապարակային ելույթ չի ունենում ՝ հավանաբար մասնավոր խոսակցություններում արտահայտած դժգոհությունը և անհամաձայնությունը համարելով քաղաքացիական պարտքի լիարժեք կատարում: «Յեսմենությունը» ապրում է և հաղթանակում ՝ նորաստեղծ պետականության պատմության առաջին իսկ էջերում թողնելով արյունալի հետքեր: և կրկին նույն հարցը. իսկ ո՞վ է առավել մեղավոր: Ասենք՝ արտգործնախարարությունում թերթերից վերլուծություններ «թխող» լեզվաբան-քաղաքագետնե՞րը, կամ Բազարգան ու Բախտիար անունները ֆիրմաների անվանումներ համարող երիտասարդ դիվանագետնե՞րը, որոնք որոշում են մեր պետության ու ժողովրդի քաղաքական ապագան, թե՞ նույն գերատեսչությունում աշխատող երիտասարդ և տարեց իրական մասնագետները, որոնք հանդուրժում են նման իրականությունը: Իսկ չէ որ արտգործնախարարության և արտաքին հարաբերություններին ուղղություն տվող այլ գերատեսչությունների՝ ազգային անվտանգության խորհրդի, նախագահի ապարատի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, խորհրդական-օգնականների, Հայաստանը արտերկրում և միջազգային կազմակերպություններում ներկայացնող մարդկանց աշխատանքից է անմիջականորեն կախված իրավիճակը ԼՂՀ-ում, պատերազմի ընթացքը, զոհերի քանակը, հանրապետության տնտեսական վիճակը, ներքին սփյուռքի կյանքի անվտանգությունը, մի խոսքով, միլիոնավոր հայերի ճակատագիրը: և եթե նրանք անձնական պատասխանատվություն չեն զգում ԼՂՀ-ում ու Աբխազիայում, սահմանամերձ գոտում ու Ռուսաստանում զոհված կամ գաղթական դարձած յուրաքանչյուր հայի համար, և ժողովուրդն էլ հաշիվ չի պահանջում նրանցից, ապա «յեսմենության» բարգավաճումն ավելի քան բնական է:

Օրեցօր ուժգնանում են անկախ դիտորդների և ընդդիմության կոչերը՝ միջոցառումներ ձեռնարկել հանրապետության բնակչության ոգին բարձրացնելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ: Այս կոչերը որքան արդարացի են, նույնքան պարզամիտ: Ինչպե՞ս կարող է մի վարչակարգ, որ կառուցված է «այո-մարդկանց» ծառայության վրա, ոգի բարձրացնել կամ կարգուկանոն հաստատել: Չէ որ եթերից ու մամուլի էջերից հնչող համախմբվածության, ազգին ու պետությանը ծառայելու, հաղթանակ ու առաջընթաց ձեռք բերելու գեղեցիկ գաղափարներին կյանքն անմիջականորեն հակադրում է «այո-մարդկանց» անձեռնհասությունը, կարիերիզմը, լիարժեք աշխատելու և կառուցելու անընդունակությունը: Միամտություն է կարծել, թե ժողովուրդը դա չի տեսնում և չի զգում: Անհնար է, որ նույն հասարակության մի ստվար հատվածը, իր ճանապարհին ոտնատակ տալով ամեն ինչ, մագլցի վարչակարգի աստիճանակարգով, իսկ մյուս հատվածը մի կողմ թողնի իր անձնապաշտությունը և նվիրվի ընդհանուր գործին: Նման ինքնազոհության ընդունակ են միայն խիստ սահմանափակ քանակի մարդիկ: Ուստի, ժողովրդի ոգին հեռուստահաղորդումներով ու խրոխտ կոչերով չէ, որ պետք է բարձրացնել, այլ համակարգի արմատական փոփոխություններով: Ժողովուրդը պետք է յուրաքանչյուր քայլին զգա, որ իրենից անձնազոհություն պահանջող իշխանությունն ինքն էլ այդպիսին է և ձեռնհաս է որևէ լուծում գտնելու ծառացած խնդիրներին: Իսկ «այո-մարդկանց» հաստատած կարգուկանոնի արդյունքներին սպասողները թող մի պահ մտածեն, թե ինչ կլիներ Միացյալ Նահանգների հետ, եթե նրա ժողովուրդն ու քաղաքական ուժերը չսանձեին «այո-մարդկանց» կործանարար երևույթը, չգիտակցեին իրենց նախագահին ուղղություն տվող «ստվերների» բուն էությունը, այլ հնարավորություն տային Ջոնսոնի և Ռոսթոուի նման առաջնորդներին սեփական ազգակործան քաղաքականությունը երկարաձգելու համար կարգ ու կանոն հաստատել իրենց երկրում:

17.09.92

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում