Արձագանքելով երեկվա հանրահավաքին և Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած 3 պահանջներին, որոնք եթե մինչև ապրիլի 28-ը չկատարվեն, դա ջրբաժան կդառնա ժողովրդի և իշխանության միջև, ՀՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ քաղաքական ուժ, այդ թվում` նաև երկրի առաջին նախագահը ժողովրդի անունից խոսելու իրավասություն չունի: Ժողովրդի անունից իրավունք ունի խոսելու միայն երկրի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Երկրորդ` ջրբաժանները, կարծում եմ, անցյալում են: Կարծում եմ` սա գիտակցում են նաև ՀԱԿ-ի մեր գործընկերները: Ինչ վերաբերում է վերջնաժամկետներին` ես մնում եմ իմ անձնական կարծիքին, որ վերջնաժամկետներով խոսելը արդյունավետ տարբերակ չէ: Իսկ այն, որ իշախանությունը` նախագահի գլխավորությամբ, անում է հնարավորինը, որ երկրում ժողովրդական բարեփոխումներն ունենան շարունակական ընթացք` դա փաստ է»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: