Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, մոտ ապագայում կայանալու է Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Վերջինիս խոսքերով, արտգործնախարարների հանդիպումից հետո հնարավոր է` միմյանց հանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները:
Բացի այդ, չի բացառվում, որ Ռուսաստանում Ադրբեջանի ու Հայաստանի դեսպաններն այցելեն Լեռնային Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ էստրադային երգիչ, կոմպոզիտոր և դերասան Փոլադ Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան է նշանակվել 2006 թվականին: