Վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության երեկվա նիստում արած հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս մեր հարցին, թե ինչու է Տիգրան Սարգսյանը կոնկրետ ոլորտներ մատնանշել, արդյո՞ք մյուս նախարարություններում նման խնդիր չկա, պատասխանեց. «Միգուցե մյուս նիստերում էլ անդրադառնա մյուս նախարարություններին: Ամեն դեպքում` չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, պրոբլեմ կա: Ուղղակի բարձրաձայնում են ու աշխատում, դա է գաղափարը, միտքը` անկախ կուսակցական պատկանելիությունից: Տարբեր առիթներով վարչապետն անդրադարձել է, բայց նման հայտարարությամբ, նման սրությամբ միգուցե առաջիկայում անդրադառնա մյուս նախարարություններին: Գիտեք, որ վարչապետը համակարգում, ղեկավարում է բոլոր գերատեսչությունները՝ ոչ միայն առողջապահությունն ու կրթությունը»: