Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Խնդիրը դատական պրակտիկայի մեջ է

Վերջին շրջանում իշխանական օլիգարխները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը արշավ են սկսել տպագիր մամուլի դեմ և արդեն մի քանի դատական հայցեր են ներկայացվել «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Հրապարակ» օրաթերթերի դեմ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, քաղաքական գործիչները, մեկը մյուսին նայելով, որոշել են ճնշել ընդդիմադիր մամուլին և ստիպել, որպեսզի նրանք լռեն, կամ եթե նույնիսկ չլռեն, ապա տաս անգամ մտածեն, թե արժի արդյոք քննադատել և սուր հոդվածներ պատրաստել:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը կոչ է արել լրատվամիջոցներին, որ անհրաժեշտ է համախմբվել ու Զրպարտության և վիրավորանքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնել և նույն կոչն արել է նորանշանակ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

Մելիքյանի գնահատմամբ, օրենքը կարելի է փոխել, բայց գլխավոր խնդիրը դատական պրակտիկայի մեջ է, և այնտեղ պետք է մոտեցումը փոխել. «Վերին շեմը, որը նախատեսվում է օրենքով շատ բարձր է մեր լրատվամիջոցների համար, և դա պետք է իջեցնել, բայց իրականում ամենամեծ խնդիրը ոչ թե օրենսդրական է, այլ մեր դատական պրակտիկայի, մեր քաղաքական իրավիճակի մեջ է»:

Ըստ Մելիքյանի` եթե դատարանները հաշվի առնեին նաև լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, եթե օբյեկտիվորեն գնահատեին արդյոք պատվին և արժանապատվությանը վնաս է հասցվել, արդյոք խախտված է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, ապա նման խնդիրներ չէին առաջանա:

«Իհարկե, կարելի է առաջարկել փոփոխություններ, կարելի է նաև օմբուդսմենի միջոցով, բայց միակ խնդիրը օրենքում, որ ես տեսնում եմ, դա վերին շեմի իջեցումն է»,- եզրակացրեց Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում